09:57 21 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD519.19
  • GBP711.08
  • EUR629.57
  • RUB7.08
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
61110

Զույգը շնորհակալություն է հայտնել ռուս խաղաղապահներին վանքը պաշտպանելու և այդտեղ պսակվելու հնարավորություն տալու համար։

ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի - Sputnik. «WarGonzo» նախագծի հեղինակ Սեմյոն Պեգովը Telegram-ի իր ալիքում լուսանկար է հրապարակել հայկական հարսանիքից։

Նշվում է, որ Մարտակերտից Իրինա Գաբրիելյանը և Ստեփանակերտից Արամ Վերդյանը պսակադրվել են Դադիվանքում այսօր:

«Նրանք շնորհակալություն են հայտնել խաղաղապահներին վանքը պաշտպանելու համար և ուրախ են, որ տեղի ունեցածից հետո անգամ նրանք հնարավորություն ունեն պսակադրվելու այդ սուրբ վայրում»,–գրել է Պեգովը:

Դադիվանքի հոգևորականներին ու խաղաղապահներին նվերներ կուղարկեն Մոսկվայից

Պեգովը նաև հայտնում է, որ Դադիվանք է եկել Պարգև սրբազանը։ Հենց նա է պսակադրել զույգին։

Սրբազանը ռուս խաղաղապահներին է փոխանցել ամանորյա նվերներ՝ խաչեր։ Նա նաև խաղաղապահներին է հանձնել արցախցի երեխաների ռուսերեն նամակները:

Հիշեցնենք, որ պատերազմի օրերին` հոկտեմբերի 24–ին, Ադրբեջանի հրթիռակոծության հետևանքով վնասված Սուրբ Ղազանչեցոց եկեղեցում նույնպես պսակադրության արարողություն էր իրականացվել։ Փեսան զինվորական հագուստով էր, իսկ հարսը` ազգային տարազով։

Հավելենք նաև, որ եռակողմ համաձայնագրի ստորագրումից հետո Դադիվանքը պաշտպանում են ռուս խաղաղապահները։

Свадьба в Дадиванке (27 декабря 2020).
Հարսանիք Դադիվանքում

Ըստ թեմայի

Իվետա Մուկուչյանը Դադիվանքում «Սիրտ իմ սասանի» երգն է կատարում. տեսանյութ
Դադիվանքը միայնակ չի մնա. միաբանները ստացան Վեհափառի օրհնությունը
«Արցախում ժամը վեցից վախում ես` թուրքը գա դեմդ, ասի` էս իմն ա». Դադիվանքի վանահոր երեցկին
թեգերը:
խաղաղապահ, հարսանիք, Դադիվանք

Գլխավոր թեմաներ