08:36 23 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD518.44
  • GBP708.34
  • EUR631.10
  • RUB6.95
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
13310

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի դիտարկմամբ, Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին կարգավորումներն ու պետական սահմանի որոշման հարցերը միանգամայն տարբեր երևույթներ են:

ԵՐԵՎԱՆ, 31 դեկտեմբերի - Sputnik. Այն մոտեցումը, որով Հայաստանի պետական սահմանի տեղորոշումն ու փոփոխումը կապվում է «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքի հետ, անթույլատրելի է: Նման հայտարարություն է տարածել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ ըստ էության պատասխանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Սյունքի մարզում արած հայտարարությանը:

Ըստ պաշտպանի՝ Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին կարգավորումներն ու պետական սահմանի որոշման հարցերը միանգամայն տարբեր երևույթներ են: Դրանք չի կարելի նույնացնել, ու առավել ևս երկրի պետական սահմանը չի կարող որոշվել վարչատարածքային բաժանման կանոններով:

«Այս մոտեցումն այլ հարցերի թվում մինչ այս պահը լուրջ խնդիրների առաջ է կանգնեցրել մեր երկրի սահմանային բնակիչներին, լրջորեն վտանգել է ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված մարդկանց կյանքի, ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության, սեփականության, տնտեսական գործունեությամբ զբավելու և կենսական կարևորության այլ իրավունքներ կամ արդեն իսկ կոպտորեն խախտել է նրանց իրավունքները: Այդ մոտեցումը վտանգել է նաև ՀՀ պետական սահմանների անվտանգությունը»,- ասված է ՄԻՊ հայտարարության մեջ:

Թաթոյանը նշում է, որ երկրի վարչատարածքային միավորների արտաքին սահմանները նկարագրելիս «Ադրբեջանի Հանրապետություն» բառերը առավելագույնը կարող են օժանդակող դեր ունենալ, բայց պետական սահմանների տեղորոշման դեպքում ընդամենը երկրորդական նշանակություն ունեն: Մինչդեռ, ՀՀ պետական սահմանները կարգավորվում են «Պետական սահմանի մասին» օրենքով:

Այս օրենքը նաև ամրագրում է, որ պետական սահմանի պահպանությունը Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ապահովման համակարգի անբաժանելի մասն է, որը երաշխավորում է պետական սահմանի անձեռնմխելիությունը:

Իսկ եթե սահմանների որոշման հարց է առաջ եկել, ապա այդ գործընթացը պետք է նախապատրաստվի ու իրականացվի հատուկ աշխատանքային խմբի կամ հանձնաժողովի կողմից, դրանք պետք է աշխատանքներ տանեն տեղերում, պետք է հատուկ այդ նպատակի համար լինեն պատշաճ իրավական հիմքեր, ներգրավվեն հատուկ մասնագետներ և այլն:

Ադրբեջանցիները պահանջել են մեկ օրում ազատել Շուռնուխ գյուղի կեսը. Գորիսի փոխքաղաքապետ

«Երկրի պետական սահմանները որոշելու ժամանակ առաջնահերթ ուշադրություն պետք է դարձվի սահմանային բնակիչների իրավունքներին, նրանց անշարժ գույքին կամ այլ սեփականությանը, սահմանային բնակավայրերի կադաստրային տեղեկատվությանը վերաբերող հարցերին և այլն: Անհրաժեշտ է նախապես պարզել այն մասնավոր սեփականատերերին, որոնք սահմանների որոշման գործընթացի պատճառով զրկվելու են իրենց սեփականությունից (բնակարան, հողատարածք, ձեռնարկատիրական մասնավոր օբյեկտ և այլն): Պետք է նկատի ունենալ, որ նրանք ունեն հատուցում ստանալու արդարացի իրավունք»,- նշում է ՄԻՊ-ը:

Միջազգային պրակտիկայում, նրա խոսքով, սահմանների որոշման գլխավոր չափանիշներից է այն, թե արդյոք սահմանների որոշման գործընթացի արդյունքում երաշխավորվում են սահմանային բնակչության կյանքի բնականոն պայմաններ, արդյոք լուծվում են բնակչության համար կենսական նշանակության օբյեկտների օգտագործման կամ հասանելիության հարցերը:

Սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմից հետո Մարդու իրավունքների պաշտպանի ուսումնասիրությունները Հայաստանի սահմանային բնակավայրերում (Սյունիքի դեպքում՝ Տեղ, Խնածախ, Որոտան, Խոզնավար, Արավուս, Ներքին Խնձորեսկ, Կապան և այլ համայնքներ, Գեղարքունիքի դեպքում՝ Գեղամասար, Սոթք, Կութ, Նորաբակ, Տրետուկ և այլ համայնքներ) վկայում են, որ լուրջ խնդիրներ կամ վտանգներ են առաջ եկել մարդկանց իրավունքների, կենսական ապրուստը հոգալու տեսանկյունից:

Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանների որոշման հարցերը, նրա դիտարկմամբ, պետք է գնահատել սահմանային բնակիչների ու առհասարակ, Հայաստանի ողջ ժողովրդի ֆիզիկական անվտանգության ու գոյության, կյանքի, ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության, սեփականության ու կենսական կարևորության մյուս իրավունքների երաշխավորման համատեքստում:

Քարահունջի այգիներն ու ՀԷԿ-ը ևս հանձնվում են Ադրբեջանին

«Այդ երկրի նախագահի ելույթների ու հռետորաբանության ուսումնասիրությունը վկայում է ցեղասպանության սպառնալիքների մասին»,- նշում է Թաթոյանը՝ հավելելով, որ այս ամենի լեգիտիմությունը բխում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության բարձր տիտղոսից ու այն երաշխավորելու հրամանայականից:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ղեկավարների՝ Արցախում հրադադար հաստատելու վերաբերյալ եռակողմ հայտարարության մեջ խոսք չկա Հայաստանի տարածքների հատվածներ Ադրբեջանին տալու վերաբերյալ։

Ըստ թեմայի

Երևանում այլ իրականություն է. Գորիսի քաղաքապետը չի հասկանում` ինչու են հանձնում տարածքները
Գորիսից Կապան հասնելու համար այլընտրանքային ճանապարհ է անհրաժեշտ. Աբրահամյան
Բարի գալուստ Ադրբեջան. ադրբեջանցիները Գորիս-Կապան ճանապարհին ցուցանակ են տեղադրել
Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհն անվտանգ է. ԱԱԾ
թեգերը:
Սահման, Ադրբեջան, Հայաստան, Արման Թաթոյան

Գլխավոր թեմաներ