22:29 15 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.53
  • GBP712.78
  • EUR634.35
  • RUB7.13
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
321920

Տեր հայրը գոտեպնդել է՝ դավաճանական արարքները չներելով՝ պետք է լծվել հայրենիքը հետ բերելու գործին։

ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի - Sputnik. Այսօր Գորիսում մատաղի և օրհնության օր էր։ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը Facebook-ի իր էջում տեղեկացնում է, որ Շուռնուխի բնակիչների հետ համատեղ նախաձեռնությամբ ու տեր Ահարոն քահանա Մելքումյանի ձեռամբ Բղենո Սուրբ Նորավանքում կատարվել է մատաղի օրհնության կարգ:

Մատաղը բաժանվել է Շուռնուխ գյուղի բնակիչներին, հայրենանվեր հայորդիներին, սահմանապահներին, նաև՝ բարեկամ ռուս սահմանապահներին:

«Նպատակն էր Սյունյաց քաջորդիների միասնության ուխտի ամրապնդումը և հաստատումը մեր սերունդներին հաղթական գալիք պարգևելու պարտավորվածության համոզմունքի մեջ: Տեր հայրը հանդես եկավ գոտեպնդող խոսքով՝ շեշտելով, որ մենք պետք է ամուր կանգնենք մեր հայրենի հողին, ամուր պահենք մեր սահմանները, չներելով որևէ դավաճանական արարք` չընկճվենք, լծվենք հայրենիքը հետ բերելու նվիրական գործին»,- գրել է քաղաքապետը։

Նշենք, որ Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանն այսօր Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց, որ Շուռնուխ գյուղի 11 տուն անցնում է Ադրբեջանին։ Նրանք բնակիչներին տները լքելու ժամանակ են տվել մինչև հունվարի 5-ը։

Ըստ թեմայի

Ադրբեջանցիները պահանջել են մեկ օրում ազատել Շուռնուխ գյուղի կեսը. Գորիսի փոխքաղաքապետ
Գորիս համայնքի 12 շենք-շինությունն արդեն Ադրբեջանի վերահսկողության տակ են. փոխքաղաքապետ
Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհն անվտանգ է. ԱԱԾ
թեգերը:
մատաղ, Առուշ Առուշանյան, սահմանապահ, Շուռնուխ, Գորիս

Գլխավոր թեմաներ