05:15 27 փետրվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD527.96
  • GBP736.03
  • EUR640.20
  • RUB7.08
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
308 0 0

Ընդդիմության վարչապետի թեկնածուն գյումրեցիների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ դեռ կարելի է ոտքի կանգնել։

ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի – Sputnik. Ընդդիմության վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանն այսօր այցելել է Գյումրի` գյումրեցիների հետ հանդիպման։

Մանուկյանի մարզային այցելության ժամանակ մի խումբ շիրակցիներ փակել են Գյումրի-Երևան ավտոճանապարհը`«Վազգեն, դավաճան» վանկարկելով։ Սակայն Մանուկյանին հաջողվեց հասնել Գյումրի։

Մանուկյանն ասաց, որ եկել է Գյումրի` քննարկելու, թե երկիրն ինչ վիճակում է հայտնվել և ինչ քայլեր պետք ստեղծված իրավիճակից դուրս գալու համար։

«Ունենք 4500 զոհ, 10-15 000 վիրավոր, Արցախի տարածքի մեծ մասը կորցրել ենք, Հայաստանի սահմանները սեղմվում են, Սյունիքում և Տավուշում բազմաթիվ խնդիրներ կան, հայերին բոլորն արհամարհում են։ Ինքնախաբեությամբ չզբաղվեք և հույս չունենաք, որ լավ ենք ապրելու։ Մինչև երկիրը ոտքի չկանգնի, լավ չենք ապրելու»,–ասաց Մանուկյանը։

Նա նշեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2.5 տարվա ընթացքում որևէ ճիշտ որոշում չի կայացրել։

Մանուկյանի խոսքով` դեռ կարելի է կանգնել ոտքի։ Մասնավորապես, նախագահ կամ վարչապետ ընտրելիս չպետք է նայել` գեղեցի՞կ է նա ժպտում, թե ոչ։ Նրա մեկնաբանմամբ` վարչապետը կամ նախագահը պետք է խելոք լինեն, լինեն ազնիվ, փորձ ունենան և նվիրված լինեն հայրենիքին։

Հիշեցնենք, որ Փաշինյանի հրաժարականը պահանջող ընդդիմադիր ուժերը ստեղծել են Հայրենիքի փրկության շարժում ու Վազգեն Մանուկյանին առաջադրել վարչապետի միասնական թեկնածու։

Հանրապետության հրապարակում դեկտեմբերի 22-ից ընդդիմադիրներն անժամկետ նստացույց են հայտարարել նույն պահանջով՝ վարչապետի հրաժարական։

Հիշեցնենք նաև, որ 2021 թվականի հունվարի 11-ին Մոսկվայում կայացել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։ 

Գրեթե 4 ժամ տևած բանակցությունների արդյունքում ընդունվել է եռակողմ հայտարարություն, որը հիմնականում վերաբերում էր 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու վերաբերյալ կետի իրագործմանը։

Ըստ թեմայի

«Ալիևը 2 կարևոր խնդիր է լուծելու». Վազգեն Մանուկյանը խոսել է Մոսկվայի հանդիպման մասին
Վազգեն Մանուկյանը պահանջ է ներկայացրել ՀՀ արտգործնախարարին, ԱԱԾ տնօրենին ու ԳՇ պետին
Փաշինյանը չի ներկայացնում Հայաստանը և Արցախը․ Վազգեն Մանուկյանի հայտարարությունը
թեգերը:
ընդդիմություն, Գյումրի, Վազգեն Մանուկյան

Գլխավոր թեմաներ