16:42 19 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.21
  • GBP725.66
  • EUR628.69
  • RUB6.87
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
879 0 0

Ծնողներն այլ պաշտոնյայի հետ հանդիպում չեն ուզում. պահանջում են միայն պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանին։

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի – Sputnik. Անհետ կորած զինծառայողների հարազատներն այս պահին ՀՀ պաշտպանության նախարարության շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում: Ծնողները վստահեցնում են, մինչև չհանդիպեն պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ, մի քայլ անգամ շենքի մոտից հեռու չեն գնա։

«Մեզ փոխանցեցին, որ նախարարն այս պահին տեղում չէ, հանդիպման է գնացել ու չգիտենք էլ` երբ մեզ կնդունի։ Զանգերին չի պատասխանում»,–ասաց ծնողներից մեկը։

Նրա խոսքով` ծնողներն այլ պաշտոնյայի հետ հանդիպում չեն ուզում. միայն Վաղարշակ Հարությունյանի։

Այս պահի դրությամբ ծնողները դեռ սպասում են։

Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ստորագրված հայտարարության համաձայն` ռազմական գործողությունները դադարեցվեցին։ 

Անհետ կորածների, գերիների ու վիրավորների թվի մասին պաշտոնական տվյալներ չկան։

Ինչո՞ւ են ադրբեջանցիներն ուրախացել․ ռուսական խաղաղապահների հրամանատարի կենսագրությունը

Ըստ թեմայի

Ադրբեջանը հայտնել է պատերազմում զոհվածների և անհետ կորածների պաշտոնական թիվը
Երկօրյա դադարից հետո աճյունների, անհետ կորածների որոնողական աշխատանքները վերսկսվել են
Անհետ կորած զինվորի ծնողներից 1.5 մլն դրամ են յուրացրել` խոստանալով վերադարձնել տղային
թեգերը:
Վաղարշակ Հարությունյան, ՀՀ Պաշտպանության նախարարություն (ՊՆ), Պատերազմ, Զինվոր, ծնող, անհետ կորած

Գլխավոր թեմաներ