09:16 14 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD519.43
  • GBP715.00
  • EUR617.91
  • RUB6.73
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
107 0 0

Մակարոնի եփման ընթացքում ջրի մեջ բուսայուղ ավելացնելը ճիշտ չէ, և այդ սխալը շատերն են անում։

ԵՐԵՎԱՆ, 8 մարտի - Sputnik. Իտալացի հայտնի խոհարար ու խոհարարական գրքերի հեղինակ Սիլվիա Կոլոկան բացահայտել է մակարոնն անթերի պատրաստելու գաղտնիքն ու խոսել տարածված սխալների մասին: Տեղեկությունը հայտնում է Daily Mail-ը։

Կոլոկան հորդորել է չկոտրատել սպագետին, քանի որ երկար մակարոններն ավելի հեշտ են փաթաթվում պատառաքաղի վրա, ու սոուսը չի կաթում դրանց վրայից: Կարող եք կոտրել միայն այն մակարոնները, որոնք ապուրի մեջ եք ավելացնում։ Մյուս բոլոր դեպքերում, եթե սպագետին չի տեղավորվում կաթսայի մեջ, ավելի լավ է պարզապես ավելի մեծ տարա վերցնել։

Նա նաև խորհուրդ չի տալիս եփելու ընթացքում բուսայուղ ավելացնել ջրի մեջ։

«Եթե այդպես անեք, ջուրը թափելուց հետո յուղային շերտը չի թողնի, որ սոուսը ներծծվի մակարոնի մեջ»,- պարզաբանել է Կոլոկան:

Ինչպես «վերագործարկել» օրգանիզմը երկու շաբաթվա ընթացքում. դիետոլոգի խորհուրդները

Նա նշել է, որ աղը պետք է ավելացնել ջրին ու եփելու ընթացքում մի քանի անգամ խառնել, որպեսզի սպագետիները չկպչեն իրար։

Մակարոնը պետք է եփել ուժեղ կրակի վրա, ջուրը պետք է անընդհատ եռա։

«Սպագետնին երբեք մի դրեք մարմանդ կրակի վրա, եթե չեք ուզում, որ այն կպչուն զանգված դառնա»,– ասել է նա։

Խոհարարն ավելացրել է` սպագետին չպետք է երկար թողնել կրակի վրա, որովհետև անգամ անջատելուց հետո մնացորդային ջերմությունը շարունակում է պատրաստման գործընթացը:

Վիտամին D-ի պակասն օրգանիզմում ցավեր է ծնում, որոնք ուժգնանում են գիշերը

Ըստ թեմայի

Ի՞նչ է տեղի ունենում օրգանիզմում, երբ ելակ ենք ուտում
Հավկիթն օրգանիզմի համար օգտակա՞ր է, թե ՞ վնասակար. միֆ և իրականություն
Սխտորի օգուտն ու վնասը. ինչ է տեղի ունենում օրգանիզմում, երբ սխտոր ենք ուտում
թեգերը:
խոհարար

Գլխավոր թեմաներ