12:35 09 մայիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.09
  • GBP726.75
  • EUR630.68
  • RUB7.05
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
175 0 0

Ո՞րն է այն կանանց գաղտնիքը, որոնց տղամարդիկ հիշում են ամբողջ կյանքում։ Հիմա գիտնականները գիտեն այդ հարցի պատասխանը, թեև համաշխարհային կինեմատոգրաֆը վաղուց է պատասխանել դրան՝ «Կնոջ բույրը» ֆիլմով։

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik. Որոշ կանանց «անմոռանալիության» ֆենոմենը դադարել է գաղտնիք լինել գիտնականների համար։ Ինչո՞ւ են որոշ կանանց հիշում ամբողջ կյանքում, իսկ մյուսներին՝ վայրկենական մոռանում։ Պարզվում է՝ գաղտնիքը հատուկ բուրմունքն է, որն ունի յուրաքանչյուր մարդ։ Հենց այդ բույրն է պատասխանատու տղամարդու մտքերում անմոռանալի կամ միանգամայն սովորական կնոջ կերպարի ստեղծման համար, գրում է Planet today-ը։

Քիմիական մարկերները, որոնք պատասխանատու են կենդանի էակների միջև կապի ձևավորման համար, առաջին անգամ բացահայտվել են գրեթե 60 տարի առաջ։ Այն ժամանակ Նոբելյան մրցանակակիր Ադոլֆ Բութենանդտը կարողացավ առանձնացնել դրանք կաթնասունների հետ փորձարկումների արդյունքում։ Ավելի ուշ նա նման մարկերներ առանձնացրեց նաև մարդկանց համար։ Հենց նա է ապացուցել, որ ֆերոմոնները վճռորոշ դեր ունեն կենդանիների մոտ սեռական ձգողականության համար։

Ավելի քան 15 տարի առաջ այլ մարդկանց հոտերը ենթագիտակցական մակարդակում «հաշվարկելու» մարդու ունակության մասին խոսում էր մեկ այլ գիտնական՝ Ռիչարդ Աքսելը։ Նա հայտարարում էր, որ տղամարդիկ կարող են պարզել, թե արդյոք զուգընկերուհին համապատասխանում է իրենց ընտանեկան կյանքի և համատեղ սերունդ տալու համար բառացիորեն մի քանի ակնթարթում՝ ենթագիտակցորեն որսալով նրա բնական հոտը։

Գիտնականներն ապացուցել են, որ տղամարդիկ իրենց հիշողության մեջ պահում են միայն այն կանանց, որոնց մոտ բարձր է ֆերոմոնների մակարդակը։ Եթե այդ ցուցանիշը ցածր է, կանայք չեն մնում տղամարդկանց մտքում։ Միաժամանակ, եթե կնոջ բույրը դուր է գալիս տղամարդուն, դա կարող է բարելավել վերջինիս ինքնազգացողությունն ու առողջությունը։

«Գեղեցկությունը հեշտ չի տրվում». Ռևայի հայուհի կինը հետաքրքիր տեսանյութ է հրապարակել

Ըստ թեմայի

Համեղ ու օրիգինալ. Երևանում ո՞ր ռեստորաններն են արտասովոր ապուրներ մատուցում
Ինչ է տեղի ունենում օրգանիզմում, երբ տանձ եք ուտում
Ծաղիկներ, ծաղիկներ... ինչպե՞ս է Հայաստանում վերջին տարիներին զարգացել ծաղկի շուկան
թեգերը:
հիշողություն, տղամարդ, Կին

Գլխավոր թեմաներ