07:11 27 հուլիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD482.52
  • GBP665.64
  • EUR569.28
  • RUB6.52
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
252 0 0

1986 թ. ապրիլի 26-ին տեղի է ունեցել Չեռնոբիլի ատոմակայանի վթարը, որը մարդկությանը պատուհասած տեխնոգեն ամենախոշոր աղետներից էր։ Իսկ որքա՞ն է Հայկական ԱԷԿ-ի անվտանգության մակարդակը։ Այս և այլ հարցերի մասին ենք զրուցել ՀԱԷԿ-ի գլխավոր տնօրենի խորհրդականի հետ։

ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի – Sputnik, Արամ Գարեգինյան. Հայկական ԱԷԿ-ի կապիտալ վերանորոգման արդյունքում կայանում վթարի ռիսկերը կնվազեն մինչև տոկոսի միլիոներորդական մասը։ Այդ մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց կայանի գլխավոր տնօրենի խորհրդական Գերա Սևիկյանը։

Հարևանների կողմից հայկական ԱԷԿ-ի հասցեին հայտարարություններ միշտ էլ հնչել են և միշտ էլ հնչելու են, անվտանգության ինչ մակարդակի էլ լինի Հայաստանի ատոմակայանը։ Եթե կարճ՝ ապա կարելի է հղում անել ՄԱԳԱՏԷ-ի կարծիքին, որի փորձագետները պարբերական մշտադիտարկում են իրականացնում կայանում և աջակցում են շահագործման ժամկետի երկարացման Հայաստանի ծրագրին։ Բնականաբար, այդ գնահատականը հենց այնպես չի տրվել, այլ խիստ մանրամասն վերլուծության արդյունքում, որը բացառում է ցանկացած կողմնապահություն։

Մեծամորի ատոմակայանը կառուցված է ՋՋԷՌ նախագծով (ջրաջրային էներգետիկ ռեակտոր), բայց առաջին սերնդի տեխնոլոգիայով (հաշվի առնելով, որ կայանը սկսել են նախագծել դեռևս 60-ականների վերջին)։ Բայց անցած տասնամյակների ընթացքում խորհրդային, ապա նաև հայ և ռուս մասնագետները հսկայական ծավալի աշխատանք են կատարել անվտանգության մակարդակն ավելացնելու համար։

Վթարին պատրաստ լինելու ցուցիչներից մեկը ռադիոակտիվ գոտում խողովակի պատռման ժամանակ ռադիոակտիվ նյութերի արտանետումը մթնոլորտ կանխելու հնարավորությունն է: Նախկինում կայանը պատրաստ էր վթարի չեզոքացմանը 32 մմ տրամագծով պատռման դեպքում, հիմա ամրության պաշարը բարձրացվել է մինչև 200 մմ:

Մեծամորի ԱԷԿ–ն ուզում են շահագործել մինչև 2036 թ–ը. հայ-ռուսական խումբ կստեղծվի

Ինչ վերաբերում է ռեակտորի ակտիվ գոտու վնասման հավանականությանը՝ կայանը մոտենում է ՄԱԳԱՏԷ-ի առաջարկած ցուցանիշներին (1-ը բազմապատկած 10-ի -6 աստիճանով, այսինքն՝ տոկոսի 1/1 000 000 մասը)։ Արդիականացման աշխատանքների ավարտից հետո կայանը անվտանգության նոր մակարդակի կհասնի։

Մշակվում է նաև «պոստ-ֆուկուսիմա» փուլի հետնախագծային վթարների պատրաստվածությունը։ Ջրհեղեղի վտանգ, ինչպես Ֆուկուսիմայում էր, Մեծամորի ԱԷԿ-ում, իհարկե, չկա։ Ինչ վերաբերում է սեյսմիկ անվտանգությանը, ապա դրա ամրապնդման աշխատանքները հաստատվել են ՄԱԳԱՏԷ-ի առաքելությունների կողմից։

Օրերս Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը որոշում է ընդունել ԱԷԿ-ի սպասարկման ժամկետը 2026 թ․-ից հետո երկարացնելու հնարավորություններն ուսումնասիրող հայ-ռուսական աշխատանքային խումբ ստեղծելու մասին (հիմա 2026թ․-ը դիտարկվում է որպես կայանի աշխատանքի վերջնաժամկետ, սակայն վերանորոգման աշխատանքների արդյունքում դրա աշխատանքային ռեսուրսը կարող է աճել):

«Մենք պետք է համագործակցենք ռուս գործընկերների հետ կայանի, այսպես կոչված, միջուկային կղզու, այսինքն՝ ռեակտորի, շոգեգեներատորի, ճնշման կոմպենսատորի, հիմնական խողովակաշարների հաշվարկային հիմնավորում կազմելու հարցում։ Այս առումով մենք, կարելի է ասել, «դատապարտված» ենք Ռուսաստանի հետ սերտ համագործակցության»,-ընդգծեց Սևիկյանը։

Այժմ Մեծամորի ԱԷԿ-ում կապիտալ վերանորոգում է ընթանում՝ դրա ծառայության ժամկետը երկարաձգելու նպատակով։ Դրա կարևորագույն փուլերից մեկը ռեակտորի պատյանի թրծումն է։ Աշխատանքների նախագծի վրա աշխատում են Կուրչատովի ինստիտուտի և «Ատոմէներգոռեմոնտ» ձեռնարկության մասնագետները։ Եթե աշխատանքի արդյունքում պատյանի ամրությունը բավականաչափ ավելանա, ապա ռեակտորը (ուստի նաև ամբողջ կայանը) կկարողանա ավելի երկար ժամանակ ծառայել (թե որքան՝ կպարզի աշխատանքային խումբը):

Ըստ թեմայի

Հայաստանի ատոմակայանում թափոնները կկրճատեն նոր տեխնոլոգիայով
Մեծամորի էներգետիկները կուսումնասիրեն ռուսական ատոմակայանների փորձը
ՌԴ դեսպանը մեկնաբանել է Հայաստանում երկրորդ ատոմակայան կառուցելու հնարավորությունը
թեգերը:
ՄԱԳԱՏԷ, Հայաստան, ատոմակայան

Գլխավոր թեմաներ