00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Արարատ Միրզոյան
«Զգուշավոր լավատեսություն կա». Միրզոյանը՝ Բայրամովի հետ հանդիպմանն ընդառաջ
17:07
4 ր
Տավուշը հանուն հայրենիքի
Շարժման երթին միացել են նաև Արցախյան պատերազմում զոհված տղաների ծնողները
17:38
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նոյեմբերի 10-ի գիշերը տեղի ունեցած զանգվածային անկարգությունների գործով կա 54 մեղադրյալ

© Sputnik / Aram NersesyanНедовольные решением премьер-министра граждане ворвались в Дом правительства (10 ноября 2020). Еревaн
Недовольные решением премьер-министра граждане ворвались в Дом правительства (10 ноября 2020). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 19.05.2021
Բաժանորդագրվել
Տարբեր դատավարական կարգավիճակներով հարցաքննվել է շուրջ 300 անձ, գործով մեղադրյալների թիվը 31-ն է, 1 մեղադրյալ մահացել է, կալանքի տակ է գտնվում 3 անձ:

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի Sputnik. 2020թ. նոյեբերին 9-ին Արցախում հրադադարի հաստատման հայտարարության հրապարակմանը հաջորդած զանգվածային անկարգությունների և դրան առնչվող այլ հանցավոր դրսևորումների փաստերով քննվող քրեական գործով կա 54 մեղադրյալ: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ գլխավոր դատախազությունը։

Недовольные решением премьер-министра граждане ворвались в Парламент (10 ноября 2020). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 26.01.2021
ՀՀ ԱԳՆ-ն հաստատում է` Փաշինյանի դիվանագիտական անձնագիրը գողացել են

Նշվում է, որ 2020թ. նոյեմբերի 9-ին ՀՀ, ՌԴ և ԱՀ ղեկավարների միջև ստորագրված Արցախյան երկրորդ պատերազմի հրադադար հաստատելու մասին հայտարարության հրապարակումից հետո ՀՀ ԱԺ, Կառավարության շենքերում և պետական նշանակության այլ օբյեկտներում ու հասարակական վայրերում կազմակերպվել և իրականացվել են բռնություն գործադրելով, ջարդ իրականացնելով, գույք ոչնչացնելով, վնասելով կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելով արտահայտված զանգվածային անկարգություններ: Դրանց ժամանակ մասնակիցների կողմից հնչել են ինչպես իշխանության ներկայացուցիչների օրինական պահանջներին ակտիվորեն չենթարկվելու կամ անձանց նկատմամբ բռնություն կիրառելու, այնպես էլ իշխանությունը զավթելուն, սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր:

Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում 2020թ. նոյեմբերի 10-ին ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 4-րդ մասերով, 301-րդ հոդվածով և 301.1-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտին:

ԱԱԾ–ն Արարատ Միրզոյանի ծեծի թեմայով գաղտնալսված խոսակցություններ է հրապարակել. տեսանյութ

Հիշյալ դեպքերի ժամանակ Երևան քաղաքում ՀՀ վարչապետի կեցավայր ապօրինի մուտք գործելով ուրիշի գույքի բացահայտ հափշտակության և 2 դրվագ փաստաթղթերի հափշտակության դեպքերի, ՀՀ Ազգային ժողովի կայանատեղիից կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով տրանսպորտային միջոցների առանձնապես խոշոր չափերով գույքի բացահայտ հափշտակության, մի խումբ անձանց կողմից ՀՀ կառավարական թիվ 1 շենք, ՀՀ ԱԺ շենք և այնտեղ գտնվող աշխատասենյակներ ապօրինի մուտք գործելով առանձնապես խոշոր չափերով գույքի բացահայտ հափշտակություններ կատարելու, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով՝ կարևոր և պաշտոնական փաստաթղթեր հափշտակելու դեպքերի առթիվ, սահմանված կարգի խախտմամբ հավաքը դիտավորությամբ կազմակերպելու և անցկացնելու դեպքի առթիվ, բռնություն գործադրելու միջոցով իշխանությունը յուրացնելու, Սահմանադրությամբ չնախատեսված այլ եղանակով իշխանությունը զավթելու փորձ կատարելու և նշված հանցափորձը կազմակերպելու դեպքերի առթիվ հարուցվել է ընդհանուր 9 քրեական գործ:

Դրանց շրջանակներում քննության առարկա է նաև ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքը:

Недовольные решением премьер-министра граждане ворвались в Дом правительства (10 ноября 2020). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 18.11.2020
Ինչ հանգամանքներում է մահացել կառավարական շենքերի վրա հարձակման մասնակիցներից մեկը

Բացի այդ, ռազմամթերք ապօրինի ձեռք բերելու, պահելու, փոխադրելու դեպքերի առթիվ հարուցվել է 2 քրեական գործ, որոնք ևս միացվել են վերոնշյալ գործերով վարույթին:

Նախաքննության ընթացքում 54 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ, որոնցից 44-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին միջնորդություններ են ներկայացվել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան: Դրանցից 21-ը բավարարվել է, այդ թվում 3-ը՝ հետախուզվող մեղադրյալների նկատմամբ, 22-ը՝ մերժվել, 1-ը հետ է վերցվել դատախազի կողմից:

5 անձի վերաբերյալ մեղադրանքները փոփոխելու ու լրացնելու արդյունքում դատարան են ներկայացվել նրանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու կրկնակի միջնորդություններ, որոնք մերժվել են: 9 մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու կամ կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումները ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից բեկանվել են: 1 մեղադրյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոփոխվել է այլ խափանման միջոցով՝ մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից: 9 մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին, իսկ  անչափահաս 1 մեղադրյալի նկատմամբ՝ ծնողի հսկողությանը հանձնելը:

Կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունները մերժելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի անհիմն դատական ակտերի դեմ բերվել է 16 վերաքննիչ բողոք, որոնցից մասնակի կամ լրիվ բավարարվել են 2-ը, 1-ի քննությունը դեռևս չի ավարտվել: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի անհիմն որոշումների դեմ ներկայացվել է 7 վճռաբեկ բողոք, որոնցից 1-ը բավարարվել է, և ազատ արձակված մեղադրյալը կրկին կալանավորվել է:

Չեն ծառայել, պատերազմին չեն մասնակցել. ԱԱԾ–ն` զանգվածային անկարգության մասնակիցների մասին

Միասնական վարույթով քննվող քրեական գործից 23 անձի վերաբերյալ 7 քրեական գործ անջատվել է և հաստատված մեղադրական եզրակացություններով ուղարկվել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան: Այդ գործերից մեկով 1 անձի վերաբերյալ կայացվել է մեղադրական դատավճիռ:

«Ներկայումս գործով մեղադրյալների թիվը 31-ն է, 1 մեղադրյալ մահացել է, կալանքի տակ է գտնվում 3 անձ: Նախաքննությունը շարունակվում է, դրա շրջանակներում կատարվել և կատարվում են մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողություններ, մասնավորապես՝ տարբեր դատավարական կարգավիճակներով հարցաքննվել է շուրջ 300 անձ, կատարվել է շուրջ 200 զննություն, 40-ից ավելի առգրավում, բնակարանի շուրջ 70 խուզարկություն, ներկայումս ևս կատարվում են անհրաժեշտ քննչական, դատավարական և օպերատիվ-հետախուզական գործողություններ»,- նշված է հաղորդագրության մեջ:

Լրահոս
0