16:06 25 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD507.90
  • GBP709.23
  • EUR606.64
  • RUB7.03
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
64 0 0

Միջազգային ստանդարտներին համապատասխան ավտոբուսները Հայաստան կհասնեն վեց ամսվա ընթացքում։

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik. Երևանի քաղաքապետարանը նոր քաղաքային ավտոբուսներ կգնի՝ ընդհանուր առմամբ 211 միավոր։ Այս մասին ավագանու նիստում հայտարարել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։

Մարությանի խոսքով ՝ արդեն կնքվել է ցածր հատակով, 6-8 մետր երկարությամբ ավտոբուսների մատակարարման երկու պայմանագիր:

Այդ տրանսպորտային միջոցները համապատասխանում են միջազգային չափանիշներին։

«Ավտոբուսները կհասնեն կես տարվա ընթացքում, այնուհետև կհանձնվեն շահագործման»,-ավելացրել է քաղաքապետը։

Ավելի վաղ խոսելով տրանսպորտային միջոցների գնման մասին, Մարությանը նշել էր, որ CNG Green line «կանաչ» շարժիչով ավտոբուսներն արտադրում է չինական Zhong Tong ընկերությունը։

Նոր ավտոբուսները համալրված կլինեն ժամանակակից օդորակիչներով, LED-ցուցատախտակներով և հարմարեցված կլինեն հաշմանդամություն ունեցող մարդկանց համար։

Երևանը առաջիկա վեց ամսում 161 հատ նոր ավտոբուս կստանա

Ըստ թեմայի

Երևանի նոր ավտոբուսներն ուշանում են
Գարնան առաջին օրվանից 99 համարի երթուղին Երևանում կսկսի գործել նոր ավտոբուսներով
Վճարիր, հետո նստիր․ Ծարավ Աղբյուրի բնակիչները նոր ավտոբուսներով ու կանոններով կերթևեկեն
թեգերը:
Հայկ Մարության, ավտոբուս, քաղաքապետարան, Երևան

Գլխավոր թեմաներ