05:21 19 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD513.73
  • GBP713.98
  • EUR612.16
  • RUB7.12
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
145 0 0

Եթե հանձնաժողովը տեսնի, որ նոր հաշվիչների ցուցմունքները շատ ավելի ճշգրիտ են, դրանք կտեղադրվեն համատարած բոլոր բաժանորդների բնակարաններում։

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի - Sputnik. 2022 թվականից Հայաստանում բնակիչ–բաժանորդների համար կսկսեն տեղադրել գազի ավելի ճշգրիտ հաշվիչներ: Այս մասին ՀՀ Ազգային ժողովում այսօր հայտարարել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ Սերգեյ Աղինյանը:

Այժմ ճշգրիտ հաշվիչները` ճշտիչները, տեղադրվում են միայն իրավաբանական անձանց մոտ։ Բայց 2020թ–ի հունվարի 1-ից այդ հաշվիչները հասանելի կդառնան նաև քաղաքացիների համար։

«Ճշտիչները հնարավորություն կտան ավելի ճշգրիտ որոշել սպառված գազի ծավալը և դրա վերաբերյալ բավարար վիճակագրություն ունենալուց ու վերլուծելուց հետո քննարկել այդ ճշտիչների համատարած կիրառման հարցը»,–ասաց Աղինյանը։

Ինչու է Ռուսաստանը փոխում Հայաստան եկող գազի երթուղին. փորձագետների կարծիքներ

Բացի այդ, հստակեցվել են նոր բաժանորդների միացման պայմանները: Եթե գազատարից բաժանորդի տուն հեռավորությունը մինչև 5 մետր է, ապա միացման շինմոնտաժային աշխատանքների ծախսը կատարում է «Գազպրոմ Արմենիան», իսկ բաժանորդի հաշվից ծախսերը գանձվում են ամսական 5% դրույքաչափով:

Հարկ է նշել, որ Հայաստանում կան 700 հազարից ավելի բաժանորդներ:

Հայաստանն ու Իրանը քննարկում են «Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» պայմանագրի փոփոխությունները

Ըստ թեմայի

ԵԱՏՄ-ում գազի միասնական շուկայի մասին պայմանագիրը կարող է պատրաստ լինել 2021 թվականին
Գազի և նավթի միասնական շուկայի դեպքում Հայաստանի համար կստեղծվի ձեռնտու իրավիճակ
Գազալցակայանները ստիպված կինեն հաճախորդին հայտնել գազի մասին ողջ ճշմարտությունը
Սակագնային պատնեշ․ ի՞նչ խնդիրների է բախվում ԵԱՏՄ գազի ընդհանուր շուկայի նախագիծը
թեգերը:
Ճշտիչ, բաժանորդ, գազ

Գլխավոր թեմաներ