21:58 13 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD518.61
  • GBP733.68
  • EUR630.16
  • RUB7.24
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
162 0 0

Հարազատները պնդում են՝ Արցախում որոնողական աշխատանքների արդյունքում ավելի քիչ մարմին է հայտնաբերվել, քան մուտք է արվել դիահերձարաններ։

ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի - Sputnik. Անհետ կորածների հարազատները բացեցին Երևանի Հերացի փողոցը` համաձայնության գալով քննչական կոմիտեի ներկայացուցչի հետ։

Նշենք, որ շուրջ 1 ժամ Հերացին փակ էր. անհետ կորածների հարազատներըն պնդում էին` իրենց երեխաների մարմինները մինչ այս պահել են մրգի սառնարաններում, և պարզվում է` 200-ից ավել դի կա հիմա։ Այսինքն` Արցախում որոնողական աշխատանքների արդյունքում ավելի քիչ մարմին է հայտնաբերվել, իսկ դիահերձարաններ ավելի մեծ թվով դիեր են մուտք արվել։

Նրանք պահանջում էին հանձնաժողով ստեղծել և իրենց հետ միասին շրջել դիահերձարաններով և տեսնել` քանի դիակ կա։

«Փողոցը բացեցինք, քանի որ մեր պահանջը կատարվել է։ Հիմա հերթով գնում ենք բոլոր դիահերձարաններով, տեսնենք` քանի մարմին կա։ Այսինքն, մենք ամեն օր կվերահսկենք` քանի մարմին տվեցին ու դեռ քանիսն է մնացել։ Ես հիմա ոչ մեկին չեմ հավատում, և, բացի այդ, արդեն էնքան բան ենք տեսել, որ սովոր ենք»,–ասաց անհետ կորածներից մեկի հարազատը` Արսեն Ղուկասյանը։

Տեղում գտնվող ՔԿ քրեագիտական վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը հայտնեց` պաշտոնական հրապարակմամբ հանդես կգան։ «Անհետ կորածների հարազատները չեն հավատում, կասկած կա մարդկանց մոտ` մենք էլ կգնանք ու կճշտենք։ Այսինքն` ընդամենը ստուգողական գործողություն կանենք»,–ասաց նա։

Վարդանյանից լրագրողները հետաքրքրվեցին` արդյո՞ք մինչև հիմա եղել են դեպքեր, որ արտերկրում և Հայաստանում արված ԴՆԹ փորձաքննության արդյունքները տարբեր լինեն։ Վարդանյանը նշեց, որ չկա նման դեպք, իսկ եթե եղել է անգամ, ապա սխալ է եղել համընկնումը։

20 օր անց վերսկսվել են զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները

Այս պահին, սակայն, դեռ քննարկում է ընթանում քննչական կոմիտեի ներկայացուցչի հետ։ Լրատվամիջոցներին խնդրել են չնկարահանել ընթացքը։

Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ստորագրված հայտարարության համաձայն` ռազմական գործողությունները դադարեցվեցին։ 

Համացանցում լուր տարածվեց, որ հայկական կողմն ունի 4750 զոհ ու անհետ կորած։  

Անհետ կորածների, գերիների ու վիրավորների թվի մասին պաշտոնական տվյալներ չկան։

Ըստ թեմայի

Եթե կորցնենք Շուշին վերադարձնելու հույսը, կդավաճանենք զոհվածներին. Շուշիի նախկին քաղաքապետ
Միասնության երթ դեպի Եռաբլուր` եռագույն դրոշներով, զոհերի լուսանկարներով
ԴՆԹ անցած 100-ից ավելի աճյունների հարազատներն անհայտ են. ՊՆ պաշտոնյա
թեգերը:
Երևան, աճյուն, փողոց, Բողոքի ակցիա

Գլխավոր թեմաներ