17:44 22 ապրիլի 2019
Ուղիղ եթեր
  • USD481.98
  • GBP626.09
  • EUR542.18
  • RUB7.56
Աբրահամ Խաշմանյան

Գյումրեցի երկրպագուները հայհոյել ու քարեր են նետել Խաշմանյանի վրա

© Sputnik / Asatur Yesayants
Սպորտ
Ստանալ կարճ հղումը
86 0 0

«Ալաշկերտ»–«Շիրակ» հանդիպումից հետո երկրպագուները չեն կարողացել զսպել կրքերը և հարձակվել են ալաշկերտցիների գլխավոր մարզչի վրա։

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի — Sputnik. Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 11-րդ տուրում «Ալաշկերտը» հյուրընկալվելիս նվազագույն հաշվով հաղթել է «Շիրակին»: Հանդիպումից հետո կրքերը թեժացել են:

Armsport.am-ին հայտնի է դարձել, որ խաղի ընթացքում գյումրեցի երկրպագուները հայհոյանքներ են հնչեցրել ալաշկերտցիների գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի հասցեին:

Խաղից հետո նրանք հարձակվել են Խաշմանյանի և «Ալաշկերտի» անձնակազմի այլ անձանց վրա:

Որոշում է կայացվել հետխաղյա մամուլի ասուլիս չանցկացնել:

Ավելի ուշ Խաշմանյանը մեկնաբանել է միջադեպը։

«Խաղի ընթացքում ինձ տալիս էին խուլիգանական և անպարկեշտ հայհոյանքներ, խփել են նաև քարերով»,- ասել է նա:

Նրա խոսքով` երբ մրցավարն ազդարարել է խաղի ավարտը, անպարկեշտ հայհոյանքները շարունակվել են ու հարձակվել իր վրա:

«Նման սադրանքների վերջը պետք է լինի: Ես ամբողջ ընթացքում խաղի մեջ եմ եղել… այդ սադրանքներն իրենց բնորոշ է: Այսօր գագաթնակետն էր: Երբ ոստիկանը միջամտում է, ու շարունակում են «Շիրակից» մարդիկ հարձակվել ու փախնել, դա նորմալ չէ»,- ասել է Խաշմանյանը:

Նա ընդգծել է, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պետք է միջոցներ ձեռնարկի։

«Ալաշկերտ»–«Շիրակ» հանդիպումը կայացել է այսօր` հոկտեմբերի 29-ին, Գյումրիում։

Գլխավոր թեմաներ