18:05 20 հոկտեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD483.80
  • GBP630.39
  • EUR554.58
  • RUB7.37
Ռուբեն Հայարպետյան

Ռուբեն Հայրապետյան. «Ադրբեջանում գործարարներն ավելի շատ են սիրում ֆուտբոլը, քան Հայաստանում»

© Sputnik / Asatur Yesayants
Սպորտ
Ստանալ կարճ հղումը
86 0 0

Ռուբեն Հայրապետյանը չի պատրաստվում հրաժարական տալ։ Հայկական ֆուտբոլին վերաբերող տարբեր հարցեր է այսօր նա քննարկել լրագրողների հետ։

ԵՐԵՎԱՆ, 12 Հունվար — Sputnik. Ֆուտբոլի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը լրագրողների հետ մեկժամյա հանդիպման ընթացքում պատասխանեց բազմաթիվ հարցերի:

«Ես պետք է հիասթափեցնեմ նրանց, ովքեր սպասում են իմ հրաժարականին: Ֆուտբոլում ես դեռ ծրագրեր ու անելիքներ ունեմ, և ոչ մի հրաժարական էլ չի լինելու: Մեկ տարի անց ֆեդերացիայի նախագահի ընտրություններ են լինելու, այդ ժամանակ, եթե արժանի մրցակից ունենամ, կհեռանամ։ Քանի նման մարդ չկա, ես ամեն ինչ անելու եմ մեր ֆուտբոլի վերելքը ապահովելու համար»,-ասաց Ռուբեն Հայրապետյանը:

Անդրադառնալով Հենրիխ Մխիթարյանին ու ազգային հավաքականին վերաբերող հարցերին`Ռուբեն Հայրապետյանը հերթական անգամ  ընդգծեց Հենրիխի բարձրակարգ ֆուտբոլիստ լինելու փաստը և վստահեցրեց, որ մեր հավաքականի ավագը պահեստայինների նստարանին չի նստի, ուղղակի չի բացառվում, որ նա կփոխի իր ակումբը:

Ազգային հավաքականի ելույթներն անբավարար գնահատելով` բանախոսը ընդգծեց, որ խորը վստահություն է տածում ազգային հավաքականի գլխավոր մարզչի՝ Արթուր Պետրոսյանի նկատմամբ: Հակառակ դեպքում` նոր պայմանագիր Պետրոսյանին չէր առաջարկվի:

Ակումբային ֆուտբոլում մեր խնդիրների հետ կապված` Հայրապետյանը նկատեց, որ հավաքականները կազմվում են ակումբներից եկող ֆուտբոլիստներով, իսկ որոշ ակումբներ ու, մասնավորապես, «Բանանցը», Հայաստանի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստներին խաղաժամանակ չտալով, տղաներին զրկել է խաղային պրակտիկայից, ինչ էլ իր ազդեցությունն է ունեցել մեր հավաքականի ելույթների վրա:

Թե ինչու՞ ադրբեջանական ակումբը (խոսքը «Ղարաբաղ» թիմի մասին է) կարողացավ հասնել Չեմպիոնների լիգայի խմբային փուլ, իսկ հայկական ակումբները հեռու են այդ արդյունքից, Ռուբեն Հայրապետյանը նշեց. «Ադրբեջանի գործարարները ավելի շատ են սիրում ֆուտբոլը, քան մեր գործարարները: Չեմպիոնների լիգայի խմբային փուլ հասնելը ֆինանսական ահռելի ներդրումներ է պահանջում, մեզ մոտ դա չկա»:

Մանկապատանեկան ֆուտբոլի մասին խոսելիս` ֆեդերացիայի նախագահը նշեց, որ ամեն ինչ արվում է մեր պատանի ֆուտբոլիստների զարգացումը ամուր հիմքերի վրա դնելու համար։ Հունվարի 20-ին արգենտինացի վեց մարզիչ արդեն հաստատված ծրագրով կսկսեն իրեն աշխատանքը Հայաստանի պատանեկան հավաքականների հետ. «Մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման գործոնը ռազմավարական նշանակություն ունի բոլորիս համար, և ես հուսով եմ, որ արգենտինացիների աշխատանքը արգասաբեր կլինի»:

ՀՖՖ նախագահը տեղեկացրեց նաև, որ շատ շուտով ավարտին կհասցվի Արմավիր քաղաքում մարզադաշտի վերակառուցումը, ինչը հնարավորություն կտա այդ ստադիոնում խաղեր անցկացնել:

Բազմաբնույթ հարցերին պատասխանելիս` ՀՖՖ նախագահը հորդորում էր լրագրողներին իրենց գնահատականներում լինել օբյեկտիվ ու առողջ քննադատության միջոցով օգնել ֆեդերացիային իր աշխատանքում:

Գլխավոր թեմաներ