13:59 20 նոյեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.98
  • GBP617.88
  • EUR527.92
  • RUB7.49
Սիմոն Մարտիրոսյան

Սիմոն Մարտիրոսյանն աշխարհի կրկնակի չեմպիոն է

© Sputnik / Andranik Ghazaryan
Սպորտ
Ստանալ կարճ հղումը
29150

Մեդալների համար պայքարի մեջ մտան մինչև 109կգ քաշային կարգի ծանրորդները: Փայլեց աշխարհի և Եվրոպայի առաջնությունների գործող չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը:

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. Թաիլադանդի Պատայա քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում պոկում վարժությունից հետո հայ ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանն արդեն իսկ լուրջ հայտ էր ներկայացրել աշխարհի չեմպիոնի կոչումը երկրորդ անգամ նվաճելու համար:

Հրում վարժությունում բոլոր ծանրորդներն ավարտել էին իրենց ելույթը, բայց հայ դյուցազունը դեռ դուրս չէր եկել հարթակ: Մարտիրոսյանի նախնական հայտը 230 կգ էր: Հրում վարժությունում Մարտիրոսյանը, ընդամենը մեկ մոտեցում իրացնելով, ապահովեց աշխարհի չեմպիոնի կոչումը: Մեր մարզիկը նվաճեց երկու փոքր և մեկ մեծ ոսկե մեդալը՝ երկամարտում:

Բայց այսքանով Մարտիրոսյանը չբավարարվեց: Երկրորդ մատուցումով ծանրամարտիկը պատվիրեց 241 կգ, ինչը բարձրացնելու դեպքում հայ ծանրորդը կսահմաներ աշխարհի ռեկորդներ՝ հրում վարժությունում և երկամարտում: Մոտեցումը չստացվեց, բայց դրանից ոչինչ չփոխվեց: Մարտիրոսյանը մրցակցությունից դուրս էր: Նա աշխարհի չեմպիոն է՝ կրկին:

Հաղթանա՜կ. Հակոբ Մկրտչյանը դարձավ աշխարհի չեմպիոն

Թաիլադնում Հայաստանն արդեն ունի աշխարհի երկու չեմպիոն՝ Հակոբ Մկրտչյանն ու Սիմոն Մարտիրոսյանը: Վաղը գերծանր քաշային կարգում մրցահարթակ դուրս կգան Գոռ Մինասյանն ու Ռուբեն Ալեքսանյանը:

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Թաիլանդի Պատայա քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում այսօր 109 կգ քաշային կարգի ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանն աշխարհի ռեկորդ սահմանեց:

Ըստ թեմայի

Ծանրամարտի աշխարհի առաջնությունում Սամվել Գասպարյանը վաստակեց փոքր բրոնզե մեդալ
Ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանը կներկայացնի 9 մարզիկ
Հայ ծանրամարտիկի նոր հաղթանակը. Սիմոն Մարտիրոսյանն աշխարհի ռեկորդ սահմանեց
թեգերը:
մեդալ, աշխարհի չեմպիոն, չեմպիոն, Սիմոն Մարտիրոսյան, Ծանրամատի աշխարհի առաջնություն, ծանրամարտ, Հայաստան

Գլխավոր թեմաներ