19:31 13 նոյեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.46
  • GBP613.63
  • EUR526.02
  • RUB7.42
Հակոբ Սերոբյան

«Աշխարհի առաջնության արդյունքից գոհ եմ, բայց կարող էինք անել ավելին». մարզիչ

© Sputnik / Asatur Yesayants
Սպորտ
Ստանալ կարճ հղումը
24 0 0

Տոկիո 2020-ի մրցումներին մասնակցելու իրավունք վասակել է միայն Արթուր Դավթյանը, բայց մարզիչի կարծիքով` հնարավոր է, որ նա օլիմպիական խաղերում մասնակցի ոչ թե բազմամարտի, այլ հենացատկի մրցումներին։

ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի — Sputnik. Մարմնամարզության աշխարհի առաջնությունում հայ մարզիկներն արեցին հնարավորը, որպեսզի օլիմպիական ուղեգիր նվաճեն։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը։

«Մեր մարզիկները արեցին այն, ինչ ծրագրել էինք: Արթուր Դավթյանին թույլ չտվեցինք ռիսկի դիմել, քանի որ մեզ համար այս պահին կարևոր օլիմպիական ուղեգիր վաստակելն էր: Նույնիսկ որոշ վարժություններ պարզեցրինք, որպեսզի ապահովենք այդ ուղեգիրը»,- նշեց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը:

Տոկիո 2020-ի մրցումներին մասնակցելու իրավունք վաստակել է միայն Դավթյանը, բայց մարզչի կարծիքով` օլիմպիական խաղերում հնարավոր է, որ նա մասնակցի ոչ թե բազմամարտի մրցումներին, այլ հենացատկերի մրցաշարին։

«Բազմամարտում մեդալ վաստակելը իրատեսական չէ: Վեց գործիքի վրա հանդես գալու դեպքում, բնականաբար, սխալվելու հավանականությունը մեծ է, իսկ մարմնամարզության մեջ տասնորդական միավորը կարող է կա՛մ մեդալ պարգևել, կա՛մ հակառակը` դուրս թողնել մրցանակային եռյակից: Դրա համար ավելի հավանական է` Դավթյանը հանդես գա հենացատկերի մրցաշարում»,- ավելացրեց Սերոբյանը:

Բացի Արթուր Դավթյանից, աշխարհի առաջնությանը առանձին գործիքների վրա հանդես եկան նաև Հարություն Մերդինյանը (նժույգաթափ) և Արթուր Թովմասյանը (օղակներ): Մերդինյանը չկարողացավ մտնել եզրափակիչ, Թովմասյանն էլ եզրափակիչում ամեն ինչ հիանալի կատարեց օղակների վրա, սակայն վայրէջքից հետո չկարողացավ կանգնել ու զբաղեցրեց 7-րդ տեղը։

«Թովմասյանն ամեն ինչ հիանալի կատարեց, բայց վայրէջքն ամեն ինչ փչացրեց: Նա իր կատարած աշխատանքով կարող էր դառնալ աշխարհի չեմպիոն, ոչ թե մեդալակիր: Բայց մեկ վրիպումը զրկեց մեր մարզիկին և՛ մեդալից, և՛ օլիմպիական խաղերի ուղեգրից», - ավելացրեց Սերոբյանը:

Այլ մրցումներում մեր հավաքականի մարզիկների օլիմպիական ուղեգիր նվաճել մարզիչը քիչ հավանական է համարում: Նրա խոսքով` Եվրոպայի առաջնությունն անցկացվելու է Բաքվում, ու պարզ է, որ մեր մարզիկները չեն մեկնի մրցավայր, բացի այդ, վարկանիշային ևս մեկ մրցաշար նախատեսված է Ավստրալիայում, որտեղ մեկնելը նպատակահարմար չէ։

«Աշխարհի գավաթի խաղարակության դեռևս չորս մրցաշար կա, ու մենք կփորձենք այդ ճանապարհով հասնել մեր նպատակին: Բայց այստեղ էլ պետք է հաղթել բոլոր մրցումներում, ինչն իրատեսական չէ»- ասաց Սերոբյանը:

Հիշեցնենք` գերմանական Շտուտգարտ քաղաքում կայացած մարզմնամարզության աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականից միայն Արթուր Դավթյանին հաջողվեց օլիմպիական ուղեգիր վաստակել:

Դավթյանը մասակցեց բազմամարտի մրցումներին ու զբաղեցրեց 9-րդ տեղը: Իսկ օլիմպիական խաղերի ուղեգիր շնորհվում է 1-12-րդ տեղերը զբաղեցրած մարզիկներին։

Ըստ թեմայի

Գոռ Մինասյանը դարձավ աշխարհի փոխչեմպիոն, Ռուբեն Ալեքսանյանը` բրոնզե մեդալակիր
Ծանրամարտի աշխարհի առաջնություն. Հակոբ Մկրտչյանը պոկում վարժությունում չորրորդն է
Երբ կլինի հաջորդը. Միհրան Հարությունյանը հայտնել է հերթական մենամարտի օրը
Արթուր Թովմասյանը մարմնամարզության աշխարհի առաջնության եզրափակիչում է
թեգերը:
մեդալ, մարզիկ, Մարմնամարզության աշխարհի առաջնություն, Հայաստան

Գլխավոր թեմաներ