06:07 28 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.27
  • GBP617.36
  • EUR565.05
  • RUB6.28
Սպորտ
Ստանալ կարճ հղումը
21120

Լեգենդար դարպասապահ Ռոման Բերեզովսկին Ռուսաստանի Պրեմիեր լիգայից կարող է տեղափոխվել Հայաստանի բարձրագույն խումբ:

ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի — Sputnik, Խաչիկ Չախոյան. Սոչիի համանուն թիմում աշխատանքն ավարտելուց հետո Հայաստանի ազգային հավաքականի նախկին դարպասապահ ու ներկայում դարպասապահների մարզիչ Ռոման Բերեզովսկին, բանակցություններ է վարում մի քանի ակումբների հետ, որոնց մեջ կա նաև հայկական ակումբ:

Նշենք, որ մոտ երկու ամիս «Սոչի» թիմի գլխավոր մարզչի պաշտոնակատարը լինելուց հետո Բերեզովսկին դեկտեմբերի 9-ին` Վլադիմիր Ֆեդոտովի`«Սոչիի» գլխավոր մարզիչ նշանակումից հետո, վայր է դրել լիազորությունները։

«Ես շատ մեծ տպավորություններով եմ հեռանում «Սոչիից»: Սոչին ոչ միայն հիանալի քաղաք է, այլ նաև հիանալի ակումբ: Ինձ համար շատ կարևոր էր, որ ծանոթացա մեծ թվով մարդկանց հետ, որոնք իրենց գործի իսկական պրոֆեսիոնալներ են։ Այնտեղ ես թրծվեցի ու էլ ավելի գնահատեցի մարդկային հարաբերությունները: Հուսով եմ, որ ապագայում «Սոչին» կհասնի մեծ բարձունքների, իսկ դրա համար բոլոր նախադրյալները կան. առաջին հերթին թիմն ունի հիանալի ղեկավարություն, հրաշալի մարզադաշտ ու ֆանտաստիկ երկրպագուներ»,– ասեց Բերեզովսկին Sputnik Արմենիայի հետ զրույցում:

Մխիթարյանի հետ ու առանց նրա, որն է խնդիրը. Ռոման Բերեզովսկին` ազգային հավաքականի մասին

Կարելի է ասել, որ Ռոման Բերեզովսկին մարզչական կարիերան ոչ թե շարունակել, այլ սկսել է «Սոչիում»: Հենց այս թիմում նա ոչ միայն դարպասապահների մարզիչն էր, այլ գլխավոր մարզչի օգնականը: Պարզ է, որ պատասխանատվությունն ու աշխատանքային ծավալն այս դեպքում կտրուկ փոխվում են:

Ապագայի ծրագրերի մասին խոսելիս` լեգենդար դարպասապահը նշում է, որ վաղուց էր նպատակ դրել ամենայն լրջությամբ մարզչական գործին նվիրվելուն։ «Պատահական չէր, որ «Սոչիում» գլխավոր մարզչի օգնականի գործն էի անում։ Խոսքը, իհարկե, ոչ թե դարպասապահների մարզիչ աշխատելու, այլ թիմ մարզելու մասին է: Հավատացե՛ք, շատ տարբեր բաներ են: Թիմի գլխավոր մարզիչն ահավոր մեծ պատասխանատվություն է կրում. նա պատասխան է տալիս և՛ խաղի որակի, և՛ թիմի արդյունքի համար: Միակ բացասականն այն է, որ ազատ ժամանակն է կտրուկ քչանում(ծիծաղում է)»,–ասում է Բերեզովսին:

Իսկ ինչ տարբերակներ կան հիմա Բերեզովսկու համար գլխավոր մարզիչ աշխատելու առումով: «Առաջարկություններ կան տարբեր թիմերից: Բանակցություններ են ընթանում: Քանի որ առայժմ չկա պաշտոնական պայմանագիր, չեմ կարող ասել թե, որտեղ կշարունակեմ աշխատել» - ավելացրեց Բերոզովսկին:

Ի՞սկ հնարավոր է աշխատանքը Հայաստանում հարցին Ռոմանն իրեն բնորոշ հանգստությամբ պատասխանեց, որ իր հետ բանակցող ակումբներից մեկն էլ հայկական է: Բայց դեռ վերջնական որոշում չկա։

«Եթե ես հնարավորություն ստանամ ստանձնել հայկական թիմի մարզչի պաշտոնը, կարծես թե տուն կվերադառնամ: Ֆուտբոլային իմ կյանքը սկսվել է Հայաստանում, ու այդ կապը երբեք չի խզվել: Եթե դառնամ հայկական ակումբի գլխավոր մարզիչ շատ կուրախանամ ու կնվիրվեմ իմ գործին ինչպես հարկն է: Չէ, որ այդ դեպքում, ես ավելի կմոտենամ ազգային հավաքականին, ու չի բացառվում, որ նաև ֆուտբոլիստ նախապատրաստեմ մեր առաջին ու ամենակարևոր թիմի համար»- հավելեց Բերեզովսկին:

Ֆուտբոլային հոգեբանության վարպետը. բարդույթ, որը բուժել է մարզիչ Պորտերֆիլդը

Հիշեցնենք` Ռոման Բերեզովսկին Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի դարպասը պաշտպանել է 20 տարի` 1996–ից 2016 թվականները։

Ըստ թեմայի

Սնկի պես աճած ակումբները նպաստո՞ւմ են հայկական ֆուտբոլի զարգացմանը, թե՞ հակառակը
«Ժողովուրդն ինչ ուզում ա, ստացել ա...». Ռուբեն Հայրապետյանը` Վանեցյանի ու ֆուտբոլի մասին
ՖԻՖԱ–ի մենեջերն ընտրությունից առաջ դիմել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային
թեգերը:
մարզիչ, Սոչի, ֆուտբոլիստ, ՀՖՖ, ֆուտբոլ, Ռոման Բերեզովսկի

Գլխավոր թեմաներ