21:14 31 մայիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.91
  • GBP597.53
  • EUR533.66
  • RUB6.83
Սպորտ
Ստանալ կարճ հղումը
58 0 0

Ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնությունը վերսկսվեց երկու խաղով: «Փյունիկը» հյուրընկալել էր «Գանձասար-Կապանին», իսկ «Շիրակը» սեփական հարկի տակ ուժերն էր չափում «Նոայի» հետ:

ԵՐԵՎԱՆ, 29 փետրվարի – Sputnik, Խաչիկ Չախոյան. Երեք ամիս տևած ընդմիջումից հետո այսօր` փետրվարի 29–ին, վերսկսվեց Հայաստանի Ֆուտբոլի առաջնությունը: Ի տարբերություն առաջնության աշնանային հատվածի, որին մասնակցում էին տասը թիմ, մրցաշարի երկրորդ հատվածն ընթանալու է 9 թիմով, որովհետև Երևանի համանուն թիմը ֆինանսական խնդիրների պատճառով հրաժարվեց առաջնությանը մասնակցելուց:

Առաջնության հենց առաջին օրը երևաց, որ թիմերը դժգոհ են մրցավարությունից, և դա արտահայտվեց «Փյունիկ»- «Գանձասար-Կապան» խաղում։

«Գանձասար - Կապանի» ֆուտբոլիստները երկրորդ խաղակեսին մոտ 15 րոպե ուշ դուրս եկան խաղադաշտ: Եվ դա, ամենայն հավանականությամբ, մրցավարի կայացրած որոշման պատճառով էր:

Լեգենդար դարպասապահ Ռոման Բերեզովսկին «տուն է վերադառնում». նա կգլխավորի «Փյունիկը»

«Փյունիկի» հարկի տակ ընթացող խաղի 31-րդ րոպեին տուգանային հրապարակում ձեռքով խաղի համար խաղադաշտից հեռացվեց «Գանձասար - Կապանի» ֆուտբոլիստ Անան Մենսահը և հյուրերի դարպասին նշանակվեց 11 մետրանոց հարված:

Այն, որ այս դրվագում 11 մոտրանոց կար, ինչ– որ տեղ անվիճելի է, բայց արդյո՞ք պետք էր նաև հեռացնել ֆուտբոլիստին խաղադաշտից, հատկապես, եթե հաշվի առնենք, որ Մենսահը ոչ թե ձեռքով խաղաց, այլ գնդակը դիպավ ձեռքին:

Բայց «Գանձասար-Կապանը» կրկնակի պատիժ ստացավ 11 մետրանոցի ու հեռացման տեսքով:

Ինչևէ, երևանյան թիմը («Փյունիկը») առաջին խաղակեսում կարողացավ վճռել հանդիպման հաղթողի հարցը: Արաս Օզբիլիսը նշակետից դիպուկ հարվածով առաջ մղեց իր թիմին:

«Փյունիկն» օգտագործեց իր շանսը «Նոային» աղյուսակում ընդհուպ մոտենալու համար: Այս երկու թիմերը պայքարում են լավագույն վեցնյակում հայտնվելու ու մեդալների պայքարը շարունակելու համար:

«Փյունիկի» ղեկավար կազմում փոփոխություններ են եղել

Մինչև 16-րդ տուրը «Նոան» չորս միավորի առավելություն ուներ «Փյունիկի» նկատմամբ: Իսկ այս տուրից հետո այդ տարբերությունը կրճատվեց` հասնելով մեկ միավորի:

Մինչև ընդմիջում «Փյունիկի» կազմում աչքի ընկավ նաև Կառլեն Մկրտչյանը: 2013 թվականին Չեխիայի հետ արտագնա խաղում Մկրտչյանի խփած գնդակը երկրպագուները միչև օրս շատ լավ հիշում են: Շատ նման գոլ էլ խփեց Մկրտչյանը այս խաղում` հեռվից հարվածով գնդակն ուղարկելով դարպասի վերևի անկյունը:

«Գանձասար-Կապան»–«Փյունիկ» խաղն ավարտվեց 2։0` հօգուտ «Փյունիկի»։

«Շիրակ»- «Նոա» մրցավեճը շատ կարևոր էր ոչ միայն մրցող թիմերի, այլ նաև նրանց մրցակիցների համար: Աղյուսակում առաջին վեց տեղերը զբաղեցնող թիմերն ընթանում են միավորների մեծ խտությամբ, հետևաբար, յուրաքանչյուր տուրից հետո սպասելի են բավականին կտրուկ շրջադարձեր: Գյումրեցիները ևս մեկ անգամ ապացուցեցին, որ հեռու գնացող նպատակներ ունեն այս առաջնությունում, և բավականին համառ ընթացած խաղում տոնեցին ութերորդ հաղթանակը առաջնությունում:

Հանդիպման հերոսը «Շիրակի» կազմում դարձավ առաջնության գլխավոր ռմբարկու Մորի Կոնեն:

Մինչև ընդմիջում կոտդիվուարցին գլխի հարվածով բացեց խաղի հաշիվը, ու իր խփած գնդակների թիվը առաջնությունում հասցրեց 12-ի: Իսկ ընդմիջումից հետո Կոնեյի փոխանցումից հետո «Շիրակի» առավելությունը կրկնապատկեց գյումրեցիների կազմում իր առաջին խաղը անցկացնող Ուրոշ Նենադովիչը: Սրանով ամեն ինչ չավարտվեց։ Հանդիպման ավարտից երկու րոպե առաջ Էդգար Մալաքայանի փոխանցումից հետո Կոնեն դուբլ ձևակերպեց այս խաղում:

Հաղթեց, բայց պայքարից դուրս մնաց. «Գանձասար-Կապան»-«Լեխ»՝ 2:1

 Հաղթելով 3:0 հաշվով` «Շիրակը» վաստակած 28 միավորներով հավասարվեց առաջատարին՝ Վանաձորի «Լոռիին», բայց Վանաձորի թիմը 16-րդ տուրի հանդիպումը անցկացնելու է մարտի 2-ին:

Այն լինելու է 16-րդ տուրի վերջին երկու հանդիպումներից մեկը. «Ուրարտուն» ընդունելու է «Լոռիին», իսկ «Արարատը» մրցելու է «Արարատ-Արմենիայի» հետ:

Ըստ թեմայի

Մոսկվայի «Արարատ» ակումբը զրկվել է արտոնագրից, ղեկավարները 4 տարով հեռացվել են ֆուտբոլից
«Մխիթարյանը հրաշալի ֆուտբոլիստ է». «Ռոմայի» մարզիչը խոսել է նրա` թիմում մնալ–չմնալու մասին
«Յուվենտուսի» լեգենդար ֆուտբոլիստ Ալեսանդրո Դել Պիերոն Երևանում է. տեսանյութ
թեգերը:
Հայաստան, Փյունիկ, «Երևան» ֆուտբոլային ակումբ, ՀՖՖ, ֆուտբոլիստ, ֆուտբոլ

Գլխավոր թեմաներ