01:15 28 հուլիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD482.28
  • GBP664.39
  • EUR568.13
  • RUB6.53
Սպորտ
Ստանալ կարճ հղումը
137 0 0

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականն արդեն երեք մեդալ ապահովել է Բելգրադում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի անհատական գավաթի խաղարկությունում։

ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի – Sputnik. Բելգրադում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի անհատական գավաթի խաղարկությունում 70 կգ քաշային Արման Անդրեասյանը, հաղթելով սփոփիչ գոտեմարտերում, նվաճեց բրոնզե մեդալ, իսկ 65 կգ քաշային Վազգեն Թևանյանը կիսաեզրափակիչում 7։2 հաշվով հաղթելով մեր հայրենակից՝ Ուկրաինան ներկայացնող Գոռ Հովհաննիսյանին, կպայքարի ոսկե մեդալի համար։

Борец Вазген Теванян
Վազգեն Թևանյան

70 կգ քաշային կարգում Արման Անդրեասյանը, որը երեկ 1/8 եզրափակիչում պարտվել էր Լեհաստանը ներկայացնող Մագոմեդմուրադ Գաջիևին, սփոփիչ երկու գոտեմարտ անցկացրեց բրոնզե մեդալի համար։ Հայ ըմբիշը նախ բացահայտ առավելությամբ՝ 10։0 հաշվով հաղթեց սլովակ Դանիել Չամնիկին, ապա 7։0 հաշվով պարտության մատնեց հունգարացի Դանիել Աթալին։ Բրոնզե մեդալի համար գոտեմարտում մեր ըմբիշի մրցակիցը պետք է լիներ ռուսաստանցի Չերմեն Վալիևը, բայց վերջինս վնասվածքի պատճառով գորգ դուրս չեկավ, ու Անդրեասյանն արժանացավ բրոնզե մեդալի։

Борец Арман Андреасян
Գոտեմարտում է Արման Անդրեասյանը

65 կգ քաշային կարգում Վազգեն Թևանյանը երկու անընդմեջ հաղթանակ տոնեց ու մտավ քառորդ եզրափակիչ։ Մեր ըմբիշը նախ 6:0 հաշվով պարտության մատնեց մոլդովացի Նիկոլայ Գրահմեսին, ապա բացահայտ առավելությամբ՝ 11։0 հաշվով հաղթեց Բախրեյնի ներկայացուցիչ Հաջի Մոհամադ Ալիին։ Քառորդ եզրափակիչում էլ Թևանյանը նորից բացահայտ առավելությամբ՝ 10։0 հաշվով հաղթանակի հասավ ռումինացի Նիկոլայ Օխլոպկովի նկատմամբ։

Կիսաեզրափակիչում մրցեցին հայ երկու ըմբիշներ։ Թևանյանի մրցակիցը Ուկրաինան ներկայացնող Գոռ Հովհաննիսյանն էր։ Թևանյանն իր գրագետ գործողություններով յոթ միավոր վաստակեց, ու միայն դրանից հետո մրցակցին հաջողվեց հետ բերել ընդամենը երկու միավոր։

Եզրափակիչում Վազգեն Թևանյանի մրցակիցն է լինելու Հունգարիան ներկայացնող  Իսմայիլ Մուժուկաևը։

61 կգ քաշային կարգում Ռազմիկ Պապիկյանն առաջին գոտեմարտում 8։7 հաշվով դժվարին հաղթանակ տարավ Լեհաստանը ներկայացնող Էդուարդ Գրիգորևի նկատմամբ։ Քառորդ եզրափակիչում Պապիկյանը պարտվեց ռուսաստանցի Աբասհաջի Մագոմեդովին։ Քանի որ ռուսաստանցին մտավ եզրափակիչ, Պապիկյանը իրավունք է ստացել սփոփիչ գոտեմարտ անցկացնելու։ Ուկրաինացի Վլադիմիր Բուրուկովին հաղթելու դեպքում հայ ըմբիշը բրոնզե մեդալը վիճարկելու է արգենտինացի Ալեխանդրո Դեստրիբաթսի հետ։

Արթուր Ալեքսանյանը հրաժարվել է շարունակել պայքարը աշխարհի գավաթում

Հիշեցնենք, որ 79 կգ քաշային կարգում Արման Ավագյանը առաջին իսկ գոտեմարտում 2։6 հաշվով պարտվելով ղրղզ Արսալան Բուդաժապովին դուրս մնաց հետագա պայքարից։

86 կգ քաշային կարգում էլ Հովհաննես Մխիթարյանը մեկնարկային գոտեմարտում պարտվեց Իսպանիան ներկայացնող Թեյմուրազ Ֆրիևին։

Այսօր ուշ երեկոյան Արսեն Հարությունյանը 57 կգ քաշային կարգում Ռուսաստանի ներկայացուցիչ Զաուր Ուգուևի հետ վիճարկելու է հաղթողի կոչումը։

Նշենք` դեկտեմբերի 12-ին Բելգրադում մեկնարկած մրցաշարը նախատեսվել էր որպես 2020թ–ի Ըմբշամարտի աշխարհի առաջնություն, սակայն COVID-ի հետ կապված հարցերի պատճառով մի շարք երկրներ (այդ թվում` ԱՄՆ–ն և Ճապոնիան) որոշեցին չմեկնել մրցումներին։ Այդ պատճառով մրցումը կայանում է որպես Աշխարհի անհատական գավաթ (Individual World Cup):

Մալխաս Ամոյանը հաղթեց թուրքին. նա աշխարհի անհատական գավաթի եզրափակիչում է

Ըստ թեմայի

Մեծ ըմբիշը մեծ նպատակներ ունի. ինչու է «կուբանցի հայ» Յուրի Պատրիկեևը վերադարձել Հայաստան
Ինչպես հասան հաղթանակի. հայ ըմբիշները պատմել են գոտեմարտերի մասին. տեսանյութ
Մրցումային «քաղց»` նախաօլիմպիական շրջանում. ըմբիշները պատրաստվում են աշխարհի գավաթին
թեգերը:
մեդալ, ըմբիշ, ըմբշամարտիկ, Վազգեն Թևանյան, Արման Անդրեասյան

Գլխավոր թեմաներ