Դեպք վայր մեկնած փրկարարները մաքրել են սելավատարերը, դադարեցրել անձրևաջրերի հոսքը, փոխել ջրի հունն ու կանխել տների հետագա հեղեղումը։
Պատճառված անհանգստության համար «Վեոլիա Ջուր» ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը:
Ուջանցիների առաջ իր ելույթում Նիկոլ Փաշինյանն ասաց` միակ բանը, որի համար իրեն մեղադրել չի կարելի` դավաճանությունն է։
Արագածոտնի բնակիչների հետ հանդիպման ժամանակ վարչապետը նշել է, որ թեև Հայաստանում կան ուժեր, որոնց ագրեսիվությունը գնալով մեծանում է, սակայն հաջողվել է քաղաքացիական բախումներ չունենալ։
Այցի շրջանակներում նախատեսված է, որ վարչապետը հանդիպում-քննարկումներ կունենա Արագածոտնի մարզի բնակիչների հետ:
Վայոց Ձորի մարզի Սարավան-«Զանգեր» և Սյունիքի մարզի Սիսիան-«Զանգեր» կոչվող հատվածներում տեղ-տեղ մերկասառույց է։
Վաղինակ Աբգարյանից մեկ ամիս լուր չկար։ Որ նա զոհվել է, գիտեին բոլոր ընկերներն ու հարազատները, միայն մայրն էր անտեղյակ։ Այնքան ժամանակ, մինչև այլևս անհնար դարձավ թաքցնելը։ Անգամ ամիսներ անց նրա համար դժվար է առանց արցունքների խոսել այդ մասին։
Փակ են Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:
Կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին ՀՀ օրենքը սպիտակագլուխ անգղի որսի և ոչնչացման դեպքում նախատեսում է 250 000 դրամ տուգանք։
Նույն գործի շրջանակներում պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և առանձնապես խոշոր չափերով խարդախությանն օժանդակելու կասկածանքով հարցաքննվել է նաև Կաքավաձոր համայնքի ղեկավարը, ով տվել է խոստովանական ցուցմունքներ:
ՀԷՑ–ից հիշեցնում են, որ սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
20-ամյա Գեղամ Ալավերդյանը Օշական գյուղի բնակիչ է։ Դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը նրան երկու ամսով կալանավորելու վերաբերյալ։
Հրշեջ-փրկարարները մահացածին ճոպանի միջոցով են դուրս բերել ջրատարից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
ՀՀ ԱԻՆ–ը տեղեկատվություն է տրամադրել նաև Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի վերաբերյալ։
Վրաստանից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար։
Մորը սպանած տղամարդը հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանության Աշտարակի բաժին։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:
Առավոտյան, երբ տեղի է ունեցել վթարը, ճանապարհը սառած է եղել, և գուցե դա էլ վթարի պատճառ է հանդիսացել։
Ողբերգական դեպքի հետևանքով ևս երկու ուղևոր հիվանդանոցում են. նրանցից մեկն անչափահաս տղա է։