Ժամանակավոր ավտոմեքենա կամ այլ տեխնիկա ներկրած քաղաքացիները մինչև հաջորդ տարվա մարտի 31-ն ազատված են դրանք ԵԱՏՄ–ից դուրս բերելու պարտավորությունից։
Նրա կարծիքով՝ եթե պետությունն իր այդ պարտականությունը չի արել, գոնե հիմա պետք է ավտոներկրողների հետ կիսի նրանց կորուստները կամ խնդրի համար լուծումներ գտնի։
Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայությունը պարզաբանել է Հայաստանից մեքենաների ներկրման կանոնները՝ ՌԴ-ում հայկական համարանիշներով ավտոմեքենաների նկատմամբ ճանապարհային ոստիկանության տեսուչների ուշադրության ֆոնին:
Երկրի իշխանությունը մեքենաների սեփականատերերին ժամանակավոր հաշվառման հնարավորություն կտա, բայց առանց բոլոր հարկերը մուծելու նրանք չեն կարողանա վաճառել ավտոմեքենաները։
2019թ–ին գնված ավտոմեքենաներից մի քանի հարյուրը Հայաստանի ճանապարհին են։ Դրանց տերերն արդեն ստիպված են լինելու թանկ մաքսատուրքեր վճարել։
Հայաստան ներկրված 190 000 ավտոմեքենաներից 130 000–ը մնացել է չիրացված։ Գործարարների հույսը ԵԱՏՄ–ն է։
Մի քանի ավտոմեքենա գնած ձեռնարկատերերը, որոնք իրենց գնածն ավելի բարձր գնով վաճառելու հույս ունեին, ոչ հաճելի իրավիճակում են հայտնվել։ Փորձենք պարզաբանել լճացման պատճառները։
2019թ–ին Հայաստան է ներկրվել մոտ 190 հազար մեքենա, մեծ մասը` վարկով։ Առայժմ պարզ չէ, թե կկարողանան դրանք վաճառել ու մարել վարկերը։
«Լուսավոր Հայաստանն» առաջարկում է 3 տարով «նվազեցնել» ավտոմեքենաների մաքսազերծման արժեքները. իշխանությունը դեմ է միջազգային հարթակներում ՀՀ ստանձնած պարտավորությունները խախտելուն։
Այս տարվա հունվարին Հայաստան ներկրվող ավտոմեքենաների համար կառավարությունը սահմանել էր որոշակի արտոնություն՝ օգտվելով օրենքի ընձեռած հնարավորությունից։
2019թ.–ի դեկտեմբերին, ամենայն հավանականությամբ, սպառողական վարկեր ավելի քիչ են վերցրել, քան մեկ տարի առաջ։ Ավտոմոբիլային բումն ավարտվել է։ Առայժմ դժվար է ասել` կշարունակվի՞ արդյոք սպառողական բումը։
Ոմանք շնորհակալություն են հայտնում, ոմանք` զայրանում... Գյումրու ավտոմաքսատան շուրջ վեճերը չեն դադարում։ Sputnik Արմենիայի նկարահանող խումբը ցույց է տալիս, թե ինչպիսի իրավիճակ է տիրում նոր մաքսատանը։
Ավելի վաղ ավտոներկրողները փակել էին Երևանի կենտրոնական փողոցներից մեկը՝ իրենց բողոքն արտահայտելով մաքսատունը Գյումրի տեղափոխելու, աջ ղեկով մեքենաների ներմուծումն արգելելու և օտարերկրացիների հետ անհավասար պայմանների դեմ։
Ակցիայի մասնակիցները փակել էին Խորենացի փողոցը` դժգոհություն հայտնելով մաքսատունը Գյումրի տեղափոխելու, աջ ղեկով մեքենաների ներկրումն արգելելու և օտարերկրացիների հետ անհավասար պայմանների հետ կապված։
«Ամերիքան գլոբալ գրուփ» ընկերության ղեկավար Վարդան Օնանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է այն խնդիրներին, որոնք առաջացել են Գյումրու նորաբաց մաքսատանը և կապված են բեռնարկղերով ներկրվող ավտոմեքենաների բեռնաթափումը կազմակերպելու հետ:
Մինչ ավտոմաքսատան բացումը ավտոմեքենաների մաքսազերծումն իրականացվում էր Գյումրու մաքսային վարչության տարածքում։ Գյումրեցիներն էլ նոր «բիզնես» էին մտածել. հերթ էին պահում ու վաճառում այն։ ՊԵԿ–ում այս մասին իմացել են ու դիմել ոստիկանների օգնությանը։
«Իմ քայլի» հաշվարկով` Հայաստան արդեն այնքան ավտոմեքենա է ներկրվել, որ բավարար է ԵԱՏՄ նոր կարգին անցումն անցնցում ապահովելու համար։
Ավտոներկրողները ՀՀ վարչապետից պահանջում են բարելավել իրենց պայմանները` նրան հիշեցնելով 1.5 տարի առաջ իրենց աջակցության մասին։
Sputnik Արմենիան այցելել է Երևանի հարավում գտնվող Արարատյան մաքսատուն, որը ներկրվող ավտոմեքենաների մաքսազերծման կետերից մեկն է։ Ամեն ժամ այստեղ են ժամանում տասնյակ ավտոմեքենաներ, իսկ մաքսատան աշխատակիցներն աշխատում են գերլարված պայմաններում։
2019թ–ին Հայաստան ներկրված ավտոմեքենաների թիվը մինչև տարեվերջ կհասնի 150 000–ի։ ԿԲ նախագահը հույս ունի, որ ներկրողները կհասցնեն ժամանակին վաճառել իրենց ավտոմեքենաները։