«Նուբարաշեն» ՔԿՀ–ում խուզարկել են երկու կալանավորի: Նրանց մոտ արգելված իրեր չեն հայտնաբերվել։ Կալանավորների նկատմամբ հատուկ միջոցներ և ֆիզիկական ուժ են կիրառել։
ՄԻՊ աշխատակազմի քրեական արդարադատության ոլորտում իրավունքների պաշտպանության վարչության պետ Արամ Մինասյանը Sputnik Արմենիայի եթերում խոսել է ՔԿՀ–ներում մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված ջանքերի արդյունավետության մասին։
Դատավորը համարել է, որ ձերբակալման որոշումը Սամվել Մկրտչյանին ազատությունից զրկելու վերաբերյալ ոչ իրավաչափ է:
«Նուբարաշեն» ՔԿՀ նախկին պետը մեկ տարի էլ չէր պաշտոնավարել, երբ ազատվեց աշխատանքից։ Նրա դեմ քրեական գործ է հարուցվել։
Կալանավորին հիմնարկի պետի մոտ ուղեկցելու պատրվակով դուրս են բերել իր խցից և ուղեկցել մեկ այլ խուց, որտեղ գտնվող դատապարտյալները վիճաբանել են նրա հետ և հարվածներ հասցրել մարմնի տարբեր մասերին։
Մինչև 2020–ի հունիսը սննդի ապահովման նոր համակարգը ներդրված կլինի Հայաստանի բոլոր 12 քրեակատարողական հիմնարկներում:
Հայաստանի ՔԿՀ–ներում ապրիլի ընթացքում կորոնավիրուս է արձանագրվել միայն մեկ անգամ, բայց վարակվել են այն աշխատակիցները, որոնք բանտարկյալների հետ շփում չեն ունեցել։
Արտակարգ դրության պայմաններում ՔԿՀ-ներում այցելություններն ու տեսակցություններն արգելված են, սակայն կալանավորը կարողացել է տեղեկացնել իր հացադուլի մասին:
Քրեակատարողական հիմնարկների աշխատակիցները կարգուկանոն պահպանելու փոխարեն նպաստել են կարգունկանոնի խախտմանը:
ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պաշտոնատար անձի կողմից ենթադրաբար պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Քրեակատարողական հիմնարկների ղեկավարներ են փոխվել ոչ միայն Երևանում, այլ նաև մարզերում։
Ըստ տեղեկությունների` դանակահարության պատճառը եղել է մի խումբ դատապարտյալների միջև ծագած վեճը։
«Հրազդան» ՔԿՀ–ում կոտրել են բանտախցերի դռները, «Նուբարաշենում» հրդեհել են տարածքը։ ՔԿԾ պետը հիշեցրել է, որ արդարադատության նախարարն օրենքով իրավասու է արտակարգ դրություն հայտարարել։
ՔԿԾ պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանը լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձել է ազատազրկման վայրերում 2019թ–ին գրանցված ինքնասպանություններին ու դրանց պատճառներին։
ՔԿԾ պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանը լրագրողներին պատմել է ՔԿՀ–ներում քրեական ենթամշակույթի դեմ պայքարի հնարավորությունների ու ՔՀԿ աշխատակիցների աշխատավարձի չափերի մասին։
ՔԿԾ պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանը լրագրողներին պատմել է քրեական ենթամշակույթի, գաղութում տիրող բարքերի ու նույնիսկ հաստատված գնացուցակների մասին։
Հայաստանյան քրեակատարողական հիմնարկներում վերջին բացահայտումների մասին լրագրողներին պատմել է ՔԿԾ պետ Արթուր Գոյունյանը։
«Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալներն ու կալանավորներն արդեն 15 օր է` որակյալ ու համեղ սնունդ են ստանում։ Հոկտեմբերի 16–ից այստեղ 70 օրով փորձնական ծրագիր է ներդրվել, որի շրջանակում մասնավոր ընկերությունն է 719 կալանավորներին սնունդ մատակարարում։
ՔԿՀ–ներում կարգուկանոն հաստատելու համար արդարադատության նախարարությունը ռազմավարություն է մշակել։
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում անկարգությունները հանդարտեցնելու համար քրեակատարողական ծառայության ղեկավար կազմը դիմել է ոչ միայն հատուկ ծառայություններին, այլև «օրենքով գողերին»։