05:08 26 հունիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.07
  • GBP608.65
  • EUR542.91
  • RUB7.61
ՀԱՄՈՎ ՀԱՅԱՍՏԱՆ

Համով Հայաստան. խոհարարական շոկ կապրեք. «Գառան վզի» պատրաստման գաղտնիքը

Ստանալ կարճ հղումը
Հայկական խոհանոցի բաղադրատոմսեր (64)
246 0 0

«Համով Հայաստան» նախագծի այս թողարկման ժամանակ մենք կպատմենք, ինչպես թոնրում գառան վիզ խորովել։

Երևանի ռեստորաններից մեկի շեֆ խոհարարը Sputnik  Արմենիայի թղթակիցներին պատմեց այս ուտեստի պատրաստման առանձնահատկությունների մասին։ Նրա խոսքով` այն շատ տարածված է, ինչպես տեղացիների, այնպես էլ զբոսաշրջիկների շրջանում։

Նորայրը 26 տարեկան է, նա շատ է սիրում իր գործը, խոհանոցը նրա համար վայր է, որտեղ նա հանգստանում է անկախ ծանր ու քրտնաջան աշխատանքից։ Տանը չի պատրաստում, իր ողջ տաղանդն ու էներգիան ներդնում է ռեստորանում պատրաստվող ուտեստների մեջ։

Մեր նախագծի համար նա պատահական չի ընտրել «գառան վիզը»։ Հիմքում հայկական ավանդական բաղադրատոմսն է, որը ձևափոխվել է և հարմարեցվել ժամանակակից ստանդարտներին։

Պատրաստման համար օգտագործում են գառան միս, դմակ, կարտոֆիլ, լոլիկ, բուլղարական պղպեղ, կծու պղպեղ, կարմիր աղացած պղպեղ, չորացրած թարխուն, աղ։

Նախ վառում են թոնիրը և սկսում նախապատրաստել բաղադրիչները. կտրատում ենք լոլիկը, բուլղարական պղպեղն ու կարտոֆիլը, գառան միսը համեմում ենք աղով, պղպեղով և թարխունով։ Դրանք հերթականությամբ շարում ենք շամփուրին։

Շամփուրները դնում թոնրի մեջ 40 րոպե։ Եթե թոնիր չկա, կարելի է ուտեստը պատրաստել նաև ջեռոցում։

Հանում ենք և մատուցում սոխով։ Բարի ախորժակ։

Մանրամասները դիտեք տեսանյութում։

Դիտեք մեր նախագծի շրջանակում նաև այլ հետաքրքիր բաղադրատոմսեր:

թեմա:
Հայկական խոհանոցի բաղադրատոմսեր (64)

Ըստ թեմայի

Համով Հայաստան․ ինչպես պատրաստել նախագահ Արմեն Սարգսյանի սիրած սուրճը
Համով Հայաստան․ գերմանացիները ցնցված են հայկական ակցենտով պանրով համեղ ապուրից․ տեսանյութ
Համով Հայաստան. հայկական աղանդերի հրաշալի բաղադրատոմսը գերում է նաև օտարներին
Համով Հայաստան․ հայտնաբերվել է Զատկի իսկական փլավի հին բաղադրատոմսը
Համով Հայաստան․ Երևանում յուրահատուկ աղանդեր են հորինել, քաղցրակերները հիացած են
թեգերը:
Հայաստան

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ