14:10 28 հունվարի 2020
Ուղիղ եթեր
  • USD478.87
  • GBP626.79
  • EUR528.43
  • RUB7.75
Զբոսաշրջություն
Ստանալ կարճ հղումը
60 0 0

Վարչապետը ընդգծել է, որ «թավշյա հեղափոխությունից» հետո դրական սալդո է արձանագրվել ժամանողների օգտին։

ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի — Sputnik. Հայաստան ավելի շատ գալիս են, քան գնում։ Facebook սոցիալական ցանցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տվյալներ է հրապարակել` ընդգծելով, որ 2017-ի համեմատ 2019-ին Հայաստան է ժամանել 398 հազար 654-ով, կամ 22.7 տոկոսով ավելի մարդ:

Ըստ Փաշինյանի ներկայացրած տվյալների` 2019 թվականին Հայաստան է ժամանել 2 միլիոն 150 հազար 383 մարդ:

2018 թվականին Հայաստան է ժամանել 1 միլիոն 906 հազար 722 մարդ:

2017-ին Հայաստան է ժամանել 1 միլիոն 751 հազար 729 մարդ:

«Նշեմ նաև, որ 2018-ի ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունից հետո դրական սալդո է արձանագրվել ժամանողների օգտին»,–գրել է Փաշինյանը, ապա եզրահանգել, որ ի տարբերություն վերջին երկար տարիների, թե 2018, թե 2019 թվականներին ավելի շատ մարդ ժամանել է Հայաստան, քան մեկնել:

Երբ զուգարանի դուռը բացում ես, թվում է` ինչ–որ աղետյալ շրջանում ես. Փաշինյան

Հ.Գ. Կարճ ժամանակ անց Նիկոլ Փաշինյանը ջնջեց այս գրառումը և մի նոր գրառում արեց` ջնջելու մասին։

«Նախորդ գրառումը ջնջեցի, որովհետև մեր մի քանի գերատեսչությունների միջեւ ճշգրտումների կարիք կա: Ասեմ նաև, որ վիճարկող գերատեսչության վարկածով՝ 2019-ին Հայաստան ժամանողների թիվը ավելի մեծ է, քան մեկ այլ գերատեսչության առաջարկած թիվը, որը ես հրապարակել էի: Այնպես որ, վիճարկումը ոչ թե հոռետեսական է, այլ լավատեսական: Առաջիկայում կպարզաբանեմ»,–գրեց նա:

Հիշեցնենք, որ իր տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ասել էր, որ Հայաստանն ավելի գրավիչ ուղղություն է դարձել Ռուսաստանի, Վրաստանի և Իրանի զբոսաշրջիկների համար։

Նշենք, որ 2020թ–ին Հայաստանում զբոսաշրջիկների թիվը կարող է աճել, քանի որ հունվարից հանրապետությունում սկսում են գործել եվրոպական լոուքոսթեր ավիաընկերություններ Ryanair–ը և Wizz Air–ը։

Ըստ թեմայի

«Ցրտի բևեռ» Աշոցքն ու Չեմպիոնների լիգան. զբոսաշրջիկները նորովի կզգան ձմեռային Հայաստանը
Հայաստան ժամանող չինացի զբոսաշրջիկների թիվն աճել է, բայց վիզան խանգարում է
Ամանորին Երևանը զբոսաշրջիկների թվով կարող է մրցել Թբիլիսիի հետ. փորձագետ
թեգերը:
զբոսաշրջություն, Զբոսաշրջիկ, «Զվարթնոց» օդանավակայան, Նիկոլ Փաշինյան

Գլխավոր թեմաներ