03:34 10 մայիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.09
  • GBP726.75
  • EUR630.68
  • RUB7.05
Զբոսաշրջություն
Ստանալ կարճ հղումը
164 0 0

Հայաստանը զբոսաշրջային այցերի առումով թիրախային է համարում Ռուսաստանն ու մի շարք ԱՊՀ երկրներ։ Ակտիվ համագործակցություն է հաստատվել գերմանական և ֆրանսիական շուկաների հետ։

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի – Sputnik. 2021 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով` Ռուսաստանը շարունակում է առաջատարների ցանկում մնալ Հայաստան կատարած զբոսաշրջային այցելությունների թվով։ Բացի այդ, սպասվում է, որ առաջիկայում այդ ցուցանիշն աճելու է։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի հանրային կապերի և թվային մարքեթինգի գծով փորձագետ Գայանե Այվազյանը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Սբերբանկ ապահովագրություն» և Tutu.ru–ի տվյալների հիման վրա իրականացված ուսումնասիրությունների արդյունքներով` Հայաստանը համալրել է մայիսյան տոներին ռուսաստանցիների արտասահմանյան ուղևորությունների ամենապահանջված ուղղությունների ցանկը։ Ռուսաստանցիների մեծ մասը տոմսեր են ամրագրում մերձավոր արտասահմանի երկրներ` Հայաստան, Մոլդովա, Ղրղզստան, Բելառուս, Ադրբեջան և Ուզբեկստան մեկնելու համար։ 

Հայաստանը կարող է դառնալ տարածաշրջանի առաջին երկիրը, որ կվերականգնի զբոսաշրջության ոլորտը

Այվազյանի խոսքով` վերջնական վիճակագրական տվյալները կոմիտեն կհրապարակի առաջիկայում։ Սակայն արդեն հայտնի են նախնական տվյալները։

«2021 թվականի առաջին եռամսյակում 2020 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ մեզ մոտ զբոսաշրջային հոսքի 70-տոկոսանոց անկում է գրանցվել։ Դա կապված է այն բանի հետ, որ մինչև մարտի կեսերը մեր երկրում դեռ պահպանվում էր զբոսաշրջային ակտիվությունը։ Այնուհետև լոքդաուն եղավ, որը փոխեց պատկերը», – ասաց Այվազյանը։

Միևնույն ժամանակ, նա նաև լավ նորություններ հայտնեց։ 2021 թվականի մարտին իրավիճակը դեպի լավն է փոխվել։ Ընդ որում, դինամիկան գլխավորապես պայմանավորված է Ռուսաստանից զբոսաշրջային այցելությունների քանակով։ Այնուհետև գալիս են Իրանն ու Ուկրաինան։ Այվազյանը նշեց, որ Նովրուզին Հայաստան են այցելել մեծ թվով իրանցիներ։

Նրա խոսքով` այդ աճը ենթադրում է, որ երկրորդ և երրորդ եռամսյակներում իրավիճակն առաջինի համեմատ կբարելավվի։ Այցելուների թվով ակտիվության նոր ալիք կլինի ամռանը։

Ընդհանուր առմամբ, առավել շատ զբոսաշրջիկներ Հայաստանում այս տարի սպասվում են Ռուսաստանից և ԱՊՀ այն երկրներից, որոնք մտնում են «հայկական թիրախային խմբի մեջ»։ Եվրոպական ուղղությամբ աշխատանքներ են տարվում Գերմանիայի և Ֆրանսիայի հետ։

«Ներկա պահին մենք թվային հարթակներ ենք ակտիվացրել և գովազդային արշավներ ենք տանում մեր թիրախային լսարանների հետ։ Ռուսաստանցի զբոսաշրջիկների մասով մենք չենք սահմանափակվում միայն մայիսյան տոներով», – ասաց Այվազյանը։

Բացի այդ, ռուսական շուկայում Հայաստանը պահանջված ուղղություն դարձնելու նպատակով կոմիտեն մի շարք քայլեր է ձեռնարկում։ Համագործակցություն է հաստատվել տարբեր առցանց պարբերականների, բլոգերների, ավիաընկերությունների հետ։ Մայիսի կեսերին «Поедем, поедим» և «По секрету всему свету» ռուսական հաղորդումների շրջանակում Հայաստանի մասին ռեպորտաժներ կցուցադրեն։

Ներկա պահին քննարկումներ են գնում երկիր մուտք գործելը պարզեցնելու այն երկրների քաղաքացիների համար, որոնց վիզա է անհրաժեշտ, այն դեպքում, երբ խոսքը խմբային տուրերի մասին է։ Բացի այդ, հնարավոր է, որ Հայաստանը չեղարկի ՊՇՌ թեստերի արդյունքների առկայության անհրաժեշտությունը արդեն իսկ պատվաստված քաղաքացիների համար։

Ի՞նչ անել, որ զբոսաշրջիկների համար Հայաստանը վտանգավոր երկրների ցանկից դուրս գա

Հայաստանում մայիսի կեսերին զբոսաշրջիկների մեծ հոսք են սպասում նաև Իսրայելից. Թել–Ավիվ–Երևան ուղիղ չվերթեր են գործարկվելու։

Հիշեցնենք, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության 2020 թվականի հունվար–սեպտեմբեր ամիսների տվյալներով` 2019 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ զբոսաշրջիկների թիվը կրճատվել է 75,5%–ով։ Ընթացիկ տարում Հայաստան է այցելել 327 735 մարդ։ Ընդ որում, 2020 թվականի համար մասնագետները զբոսաշրջային հոսքի 14-15% աճ էին կանխատեսել։ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության 2020 թվականի հունվար–հոկտեմբեր ամիսների տվյալներով` զբոսաշրջային ոլորտում անկումը կազմել է 72%, 900 մլն մարդով պակաս է ճանապարհորդել անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։

Մեկի փոխարեն երկու անձնագիր՝ հանուն զբոսաշրջության ու ընդդեմ կորոնավիրուսի

Ըստ թեմայի

Հայաստանի զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչներն ահազանգում են «պատային իրավիճակի» մասին
Դահուկներ, ճոպանուղի, ձյուն. ինչ արդյունքներ է տվել ձմեռային զբոսաշրջությունը Ծաղկաձորում
Աշխարհում Հայաստանի իմիջի փոփոխություն և ոչ միայն. ինչպես փրկել զբոսաշրջային ոլորտը
Կադրային փոփոխություննե՞ր, թե՞ փրկության փորձ. ի՞նչ է կատարվում զբոսաշրջության ոլորտում
թեգերը:
Ռուսաստան, Հայաստան, զբոսաշրջություն, Զբոսաշրջիկ

Գլխավոր թեմաներ