18:39 20 հունվարի 2020
Ուղիղ եթեր
  • USD479.34
  • GBP622.23
  • EUR531.59
  • RUB7.78
թեմա
Սյուժեներ

Հայաստան և ՀԱՊԿ

Հավաքական անվտանգության մասին պայմանագիրը ստորագրվել է 1992թ. մայիսի 15-ին Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի ղեկավարների կողմից:

Հավաքական անվտանգության մասին պայմանագրում առանձնահատուկ կարևորություն ունի վերջինիս 4-րդ հոդվածը, համաձայն որի «եթե անդամ պետություններից որևէ մեկը ենթարկվի ագրեսիայի որևէ պետության կամ պետությունների խմբի կողմից, ապա անդամ պետությունների կողմից դա կհամարվի որպես ագրեսիա սույն Պայմանագրի բոլոր մասնակից պետությունների դեմ:

Մասնակից պետություններից որևէ մեկի դեմ ագրեսիայի ակտի ի հայտ գալու պարագայում, մնացած մասնակից պետությունները կցուցաբերեն անհրաժեշտ օժանդակություն` ներառյալ ռազմական օգնությունը, նաև կցուցաբերեն օժանդակություն իրենց տրամադրության տակ գտնվող միջոցներով` հավաքական պաշտպանության իրավունքի իրագործման կարգին համապատասխան` համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի»:

Պայմանագրով նաև նախատեսված է խորհրդատվությունների մեխանիզմ` մասնակից պետության կամ մի քանի մասնակից պետությունների անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը վտանգող սպառնալիքի դեպքում կամ միջազգային խաղաղությանը և անվտանգությանը սպառնալիքի պարագայում:

1993թ. սեպտեմբերին Պայմանագրին միացան Ադրբեջանը, Բելառուսը և Վրաստանը: Պայմանագիրն ուժի մեջ մտավ 1994թ. ապրիլի 20-ին 5 տարի ժամկետով: Պայմանագրի երկարաձգման մասին արձանագրությունը 1999թ. ստորագրեցին 6 պետություններ (բացառությամբ Ադրբեջանի, Վրաստանի և Ուզբեկստանի):

2002թ. մայիսի 14-ին հիմնվել է Հավաքական անվտանգության մասին Պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ): Նույն թվականի հոկտեմբերի 7-ին ստորագրվել է ՀԱՊԿ Կանոնադրությունը: 2004թ. դեկտեմբերի 2-ից Կազմակերպությունն ունի ՄԱԿ ԳԱ դիտորդի կարգավիճակ:

Հայաստանը Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության հիմնադիր անդամ է: Անդամակցությունը ՀԱՊԿ-ին Հայաստանի անվտանգության ապահովման բաղադրիչներից մեկն է։