17:24 09 ապրիլի 2020
Ուղիղ եթեր
  • USD493.10
  • GBP612.97
  • EUR536.59
  • RUB6.66
Սյուժեներ

Կորոնավիրուսը Չինաստանում և աշխարհում

2019 թվականին դեկտեմբերին Չինաստանի իշխանությունը հայտարարեց Ուհան քաղաքում անհայտ ծագման վարակի տարածման մասին։ Պարզվեց` հիվանդության հարուցիչը նոր տեսակի կորոնավիրուսն է։

Ենթադրվում է, որ վարակը մարդկանց է փոխանցվել վայրի կենդանիներից։  Գիտականորեն ապացուցվել է, որ փոխանցման հիմնական գործոն են դարձել թեթև նախուտեստները, մասնավորապես՝ ծովամթերքից և օձից պատրաստված։

Հունվարի 30–ի դրությամբ Չինաստանում ավելի քան 7771 մարդ է վարակվել կորոնավիրուսով, գրանցվել է մահվան 170 դեպք: ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, ՉԺՀ-ում ՀՀ դեսպանությունը, ՀՀ առողջապահության նախարարությունը և ոլորտի մասնագիտացված մարմինները շարունակաբար հետևում են իրավիճակի զարգացմանը։ Նրանք կապի մեջ են միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև Չինաստանի իշխանությունների և այլ գործընկեր երկրների հետ: Իրականացվում է անհրաժեշտ տեղեկատվության փոխանակում: