12:17 09 ապրիլի 2020
Ուղիղ եթեր
  • USD496.58
  • GBP612.23
  • EUR539.43
  • RUB6.56
Տեսանյութեր

Եկել է խնդիրը լուծելու ժամանակը. Փաշինյանը կրկին խոսել է դատական համակարգի մասին

Ստանալ կարճ հղումը
12711

Փաշինյանը ՀՀ–ում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներին ներկայացրել է Հայաստանում դատական բարեփոխումների անհրաժեշտությունը` հույս հայտնելով, որ միջազգային գործընկերների հետ համագործակցության արդյունքում կհաջողվի վստահելի դատական համակարգ ձևավորել։

Եկել է ժամանակը, որ դատական իշխանությունը վայելի ժողովրդի վստահությունը։ Այսօր ՀՀ-ում հավատարմագրված դեսպանների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Գագիկ Հարությունյանի հրաժարականն 1-ին քայլն է. բարեխիղճ դատավորները վախենալու առիթ չունեն

«Համոզված ենք, որ մեզ կհաջողվի մեր միջազգային գործընկերների հետ սերտ համագործակցությամբ ձևավորել վստահելի դատական համակարգ»,– ասաց նա։

Փաշինյանը նշեց, որ այսօր Հայաստանի իշխանության երեք ճյուղերի միջև առաջացել է դիսբալանս, քանի որ, նրա խոսքով, ԱԺ–ն այսօր ներկայացնում է ժողովրդին, վարչապետն ու կառավարությունը ներկայացնում են այն քաղաքական ուժը, որին վստահության քվե է տվել ժողովուրդը, իսկ դատական իշխանությունը, նրա խոսքով, ժողովրդի վստահությունը չի վայելում։

«Դատական համակարգի զտումը ցավոտ, բայց անհրաժեշտ պրոցես է». Պարգև Օհանյան

«Իսկ ո՞ւմ է ներկայացնում այսօր դատական իշխանությունը,– ասաց Փաշինյանը։– Այստեղից է, որ մեր դատարանների որոշումներն անընդհատ հուզումներ են առաջացնում ժողովրդի շրջանում։ Ժողովուրդը չի վստահում դատական համակարգին, և սա ճգնաժամի աղբյուր կարող է դառնալ։ Ես համոզված եմ, որ եկել է ժամանակը այս խնդիրը լուծելու։ Բայց ես համոզված եմ նաև, որ չի կարելի վերարտադրել այն դատական նախկին համակարգը, որ մենք ունեցել ենք»։

Հիշեցնենք` մայիսի 19–ի ուշ երեկոյան Նիկոլ Փաշինյանը ժողովրդին կոչ արեց մայիսի 20–ի վաղ առավոտից փակել հանրապետության բոլոր դատարանների մուտքերը։ Իսկ կեսօրին հանդես եկավ հայտարարությամբ` նշելով, որ Հայաստանում հեղափոխությունը պետք է իր ավարտին հասնի դատական համակարգի բարեփոխմամբ։ Վարչապետը հայտարարեց, որ բոլոր դատավորների նկատմամբ պետք է «վեթինգ» իրականցվի։

Ըստ թեմայի

Շիրակում դատավորներն աշխատանքի են գնացել 7:40
Հույս ունեի, որ մի շարք դատավորներ կհրաժարվեին իրենց գործից. Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը հայտնեց, թե որ դատավորները պետք է հրաժարական տան կամ աշխատանքից ազատվեն
Դատավորները ծրագրում են ժողով հրավիրել ու անվստահություն հայտնել ԲԴԽ–ին. «Ժողովուրդ»
թեգերը:
Դատարան, Նիկոլ Փաշինյան, Հայաստան

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ