07:04 28 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.27
  • GBP617.36
  • EUR565.05
  • RUB6.28
Տեսանյութեր

«Փաստաբանների մտահոգությունները տեղին չեն». Արա Զոհրաբյան

Ստանալ կարճ հղումը
51 0 0
© Sputnik /

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է «Փաստաբանի վարքագծի կանոնագրքում» ու «Փաստաբանի նկատմամբ կարգապահական վարույթի իրականացման կարգում» կատարված փոփոխություններին ու որոշ փաստաբանների դժգոհություններին։

Փոփոխությունների առնչությամբ դժգոհողները ընդամենը մի փոքր խումբ են կազմում։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը։ Նա կարծում է, որ  այն «մտահոգությունը», որը ներկայացվում է, տեղին չէ։

«Ասում էին, որ նոր փոփոխություններով անդամավճարները չմուծելու հիմքով փաստաբանը կարող է զրկվել արտոնագրից։ Սակայն, առկա փոփոխություններով հակառակն է, եթե 18 ամիս անդամավճար չի մուծվել ու կարգապահական վարույթ է հարուցվել, սակայն, հետագայում ամբողջությամբ այդ գումարը մարվել է, ապա փաստաբանը չի կարող զրկվել արտոնագրից»,-նշեց Զոհրաբյանը։

Նրա խոսքով` նախկին տարբերակում, եթե փաստաբանը 6 ամիս չէր մուծում անդամավճարը, ապա նրա արտոնագիրը կարող էր դադարեցվել։ 

«Փաստաբանական պալատը սովետական կոլխոզ է. բոլորն ամեն ինչի հետ համաձայն են». Աթանեսյան

«Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել նաև միմյանց հասցեին հնչող վիրավորանքներին, որոնք պետք է բացառել»,-ասաց Զոհրաբյանը։

Ըստ նրա` կարելի է հնչեցնել քննադատություններ, սակայն դրանք չպետք է պարունակեն վիրավորանք։

«Փաստաբանի վարքագծի կանոնագրքում» ու «Փաստաբանի նկատմամբ կարգապահական վարույթի իրականացման կարգում» վերջերս կատարված փոփոխություններն, ըստ որոշ փաստաբանների` միտված են ճնշելու և դաշտից հեռացնելու պալատի համար ոչ ցանկալի փաստաբաններին։

Ռոբերտ Քոչարյանի գործով դատավորի գործը մտահոգել է փաստաբանների պալատին

Ըստ թեմայի

Փաստաբաններին վերահսկելու լրացուցիչ մեխանի՞զմ. օրինագիծը դժգոհություն է առաջացրել
Մկրտչյան. «Քաղաքացիներից շատերը չեն կարողանա օգտվել փաստաբանների ծառայություններից»
Վեթինգ կլինի, բայց երբ ու ինչպես` հայտնի չէ. նորանշանակ նախարարը վեթինգի ծրագիր չի տեսել
«Գերմանիայում դատարաններ չեն արգելափակում». ի՞նչ է պետք, որ ներդրում անեն Հայաստանում
թեգերը:
Փաստաբանների պալատ, Արա Զոհրաբյան, Հայաստան

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ