20:44 19 փետրվարի 2020
Ուղիղ եթեր
  • USD478.63
  • GBP622.51
  • EUR517.06
  • RUB7.53
Տեսանյութեր

«Իշխանությունը որոշ դեպքերում հակազդեցության հանդիպելիս նահանջում է». Վիգեն Հակոբյան

Ստանալ կարճ հղումը
Sputnik զրույց (179)
137 0 0
© Sputnik /

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ներքաղաքական վերջին զարգացումներին, ու դրանք դիտարկել տարաբնույթ իրողությունների ու դրսևորումների համատեքստում:

Հանրային խորհրդի նախագահի հրաժարականը տրամաբանված էր ու իրավիճակից բխող: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։

Նրա կարծիքով՝ եթե նույնիսկ այս պահին Վազգեն Մանուկյանը չի դիտարկվում որպես ինքնուրույն ֆիգուր կամ ինքնուրույն լիդեր, չունի հնարավորություններ, այդուհանդերձ, ցանկացած քաղաքական ուժի կամ լիդերի կողքին կանգնելու դեպքում ոչ թե կթուլացնի, այլ կուժեղացնի նրան:

Խոսելով ներքաղաքական որոշ զարգացումների ու երևույթների մասին՝ Հակոբյանը նշեց, որ իրադարձությունները կրում են հատվածային բնույթ և շիկանում են ժամանակ առ ժամանակ, իսկ իշխանությունը որոշ դեպքերում հանրության տարբեր շերտերի կամ խմբերի հակազդեցությանը հանդիպելիս նահանջում է՝ խուսափելով իրավիճակի սրացումներից:

Ո՞վ կփոխարինի Վազգեն Մանուկյանին. «Ժողովուրդ»

«Հայաստանի ընդդիմության մեջ կան բազմաթիվ շերտեր, որտեղ և՛ նախկին իշխանության մասերն են ներգրավված, և՛ նոր դիրքավորվող ուժերը։ ՀՀԿ–ն, օրինակ` հանդես է գալիս անհատների տեսքով։ Հանրապետականի ձայնը` որպես կուսակցություն, չի լսվում։ Կա Դաշնակցություն, որը փորձում է ակտիվ դերակատարում ունենալ և՛ այստեղ, և՛ Արցախում, և ձևավորվում են նոր քաղաքական ուժեր, որոնք դիրքավորվում են ընդդիմության դաշտում»,- ընդգծեց քաղտեխնոլոգը:

Մեր երկրում ձևավորվել է ատելության աննախադեպ մթնոլորտ. Վազգեն Մանուկյանը հրաժարական է տվել

Հակոբյանի կարծիքով՝ դեռ աշնան սկզբից կուտակվել են մի շարք խնդրահարույց հարցեր, որոնք վաղ թե ուշ պետք է լուծում ստանան, քանի որ իշխանության վրա ճնշում է գործադրվում ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտերկրից: 

թեմա:
Sputnik զրույց (179)

Ըստ թեմայի

«5 րոպե Դուլյանի հետ». Հանրային խորհուրդ. լինե՞լ, թե՞ չլինել
Օպերատորները պարտավոր են անձնական տվյալների մասին տեղեկությունը գաղտնի պահել. ՀԾԿՀ
Հակոբյան. «Իշխանության մեջ կան շրջանակներ, որոնց Վազգեն Մանուկյանը նյարդայնացնում է»
Բադալյան. «ՀՀ-ում ամրապնդվում է այլընտրանք չհանդուրժող անձնիշխան համակարգը»
թեգերը:
Հրաժարական, Վազգեն Մանուկյան, Հանրային խորհուրդ, քաղտեխնոլոգ, Վիգեն Հակոբյան, Իշխանություն, Հայաստան

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ