23:12 22 փետրվարի 2020
Ուղիղ եթեր
  • USD478.35
  • GBP617.79
  • EUR517.05
  • RUB7.43
Տեսանյութեր

Բողոքի ակցիա Եվրոպայի ըմբշամարտի առաջնությունում. բողոքողների թվում են նաև հայերը

Ստանալ կարճ հղումը
292 0 0
© Sputnik / Hasmik Grigoryan

Հռոմում ընթացող Եվրոպայի ըմբշամարտի առաջնության ժամանակ ազատոճայինների հավաքականները բողոքի ակցիա անցկացրին։ Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը Sputnik Արմենիային ասաց, թե ինչից են դժգոհ մարզիկներն ու մարզիչները։

Եվրոպայի ըմբշամարտի առաջնությանը մասնակցող հավաքականների մարզիչներն այսօր փորձեցին դուրս գալ առաջնության մրցումային հատված՝ գորգերի մոտ, որպեսզի իրենց անհամաձայնությունը հայտնեն UWW–ի (Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիա) ընդունած վիճակահանության նոր կանոններին։

Մինչև հիմա վիճակահանությունը կատարվել է նախ մարզիկների, ապա մարզիչների (կամ թիմերի ներկայացուցիչների) անմիջական մասնակցությամբ, իսկ այս առաջնությունից սկսած` նրանց միանգամից տրվում են վիճակահանության արդյունքները։

«Մեզ արդեն տալիս են պատրաստի արդյունքները, ինչը մեր կարծիքով միտում ունի, որ Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարերի և Օլիմպիական խաղերի վիճակահանությունը իրենց ուզածով անեն։ Մենք ուզում էինք Ռուսաստանի, Վրաստանի, Լեհաստանի, Թուրքիայի, գրեթե բոլոր հավաքականների մարզիչներով դուրս գալ մրցումային հատված և ուշադրություն հրավիրել այս թեմայի վրա, քանի որ շատ անարդար է»,- Sputnik Արմենիային ասաց Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը։

Բողոքողները հասել էին մրցումային հատված, երբ նրանց մոտեցավ Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի ներկայացուցիչը և խոստացավ հարցը քննել։

Հիշեցնենք, որ առաջնությունը Հռոմում մեկնարկել է փետրվարի 10-ին և կավարտվի ամսի 16–ին։

Ինչպես հասան հաղթանակի. հայ ըմբիշները պատմել են գոտեմարտերի մասին. տեսանյութ

Ըստ թեմայի

Կարեն Ասլանյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է
Արթուր Ալեքսանյանը ոսկե մեդալ վաստակեց և դարձավ Եվրոպայի հնգակի չեմպիոն
Գևորգ Ղարիբյանը հաղթեց թուրք ըմբիշին և նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը
թեգերը:
տեսանյութ, Եվրոպայի ըմբշամարտի առաջնության, Հռոմ

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ