14:42 01 ապրիլի 2020
Ուղիղ եթեր
  • USD504.47
  • GBP622.36
  • EUR553.45
  • RUB6.46
Տեսանյութեր

«Պապան կողքից գոռում էր` չհանձնվես...». Էդմոնդ Նազարյանը` ադրբեջանցու հետ գոտեմարտի մասին

Ստանալ կարճ հղումը
157130
© Sputnik / Hasmik Grigoryan

Եվրոպայի չեմպիոն դարձած 18-ամյա Էդմոնդ Նազարյանը Sputnik Արմենիային պատմել է հոր խրատների ու փորձառու ադրբեջանցու հետ «պատերազմելու» մասին։

18 տարեկանում Եվրոպայի չեմպիոն դարձած ըմբիշ Էդմոնդ Նազարյանը հպարտ է, որ կարողանում է հոր` Արմեն Նազարյանի անունը բարձր պահել։ Նա իր զգացողությունների մասին պատմեց Sputnik Արմենիային։

«Ես շատ ուրախ եմ, հպարտ եմ, որ կարողացա հորս անունը պահել։ Դուրս եկա գորգ, ինչ կար իմ մեջ, տվեցի, որ հաղթեմ։ Երբ դուրս եմ գալիս գոտեմարտելու, անում եմ հորս ասածները։ Նա ինձ միշտ ասում է` չհանձնվես, մինչև վերջ կպայքարես, սա պատերազմ է։ Դուրս ես գալիս, ուրեմն մինչև վերջ կռվիր»,– ասաց նա։

Բուլղարիայի դրոշի ներքո հանդես եկող Նազարյանը Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճեց փետրվարի 11-ին Հռոմում` եզրափակիչում 7:3 հաշվով հաղթելով Ռուսաստանը ներկայացնող Վիտալի Կաբալոևին։ Եվրոպայի առաջնությունում Էդմոնդ Նազարյանն իր ելույթները սկսել էր 1/8 եզրափակիչից, որտեղ 8:0 հաշվով առավելության էր հասել նորվեգացի Սնորե Լունդի նկատմամբ: Քառորդ եզրափակիչում 14:2 հաշվով պարտության էր մատնել իտալացի Ջիովանի Ֆռիենիին, իսկ կիսաեզրափակիչում 7:5 հաշվով հաղթել ադրբեջանցի Էլդանիզ Ազիզլին, որը 2018 թվականի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնն է:

«Ադրբեջանցին շատ փորձառու ըմբիշ է, երբ ես 5։0 պատվում էի, բոլոր ուժերս հավաքեցի։ Պապան կողքից գոռում էր` չհանձնվես, մինչև վերջ, դու կարող ես։ Որ նրան պարտեր նստեցրին, ես գիտեի, որ «օբրատնի» հնարքը կարող եմ անել, արեցի ու հաղթեցի»,– պատմեց Նազարյանը։

Միհրան Ջաբուրյանը կպայքարի բրոնզի համար. հայ ըմբիշներից ով ինչ արդյունքի հասավ

Հիշեցնենք, որ Էդմոնդի հայրը` Արմեն Նազարյանը, Եվրոպայի վեցակի (1994, 1995, 1998, 1999, 2002, 2003 թթ.), աշխարհի եռակի (2002, 2003, 2005 թթ.), օլիմպիական կրկնակի (1996, 2000 թթ.) չեմպիոն է։ Հիմա էլ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Բուլղարիայի հավաքականի գլխավոր մարզիչն է: Արմենի ձեռագիրը զգացվում է որդու՝ 18–ամյա Էդմոնդ Նազարյանի գոտեմարտելու ոճում:

Ըստ թեմայի

«Սերն օդի մեջ է». Խաչանովի սիրո խոստովանությունն ու հետևորդների արձագանքները. լուսանկար
222 մեդալ` մեկ տարվա ընթացքում. հայկական սպորտի նվաճումները 2019 թվականին
Ֆուտբոլը կորցրեց, ըմբշամարտը գտավ. ինչպես Արթուր Ալեքսանյանը ընտրություն կատարեց
թեգերը:
Էդմոնդ Նազարյան, Եվրոպայի ըմբշամարտի առաջնության

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ