14:38 15 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD484.83
  • GBP634.16
  • EUR571.91
  • RUB6.61
Տեսանյութեր

Արժանի են խրախուսման. Փաշինյանը մեկնաբանել է Սպիտակում կնոջ «ձեռքերը ոլորելու» օպերացիան

Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1368)
298 0 0

Վարչապետը կարծում է՝ ոստիկանները սխալ են թույլ տվել, որ քաղաքացու հետ «Դուք»-ով, հարգալից և պաշտոնական բառապաշարով չեն խոսել։

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր պաշտոնական էջում անդրադարձել է Սպիտակ քաղաքում այսօր տեղի ունեցած միջադեպին։ Համացանցում տեսանյութ էր տարածվել, որում երևում է, թե ինչպես են երկու ոստիկան ոլորում կնոջ ձեռքերը՝ դիմակը սխալ կրելու համար։

«Ոստիկանները սխալ են քաղաքացու հետ «Դուք»-ով, հարգալից և պաշտոնական բառապաշարով չխոսելու համար, ինչի կապակցությամբ արժանի են բանավոր նկատողության։ Մնացած մասով ճիշտ են գործել և արժանի են խրախուսման»,- գրել է Փաշինյանն ու տեղադրել միջադեպի ամբողջական տեսանյութը:

Ի տարբերություն համացանցում տարածվող տեսանյութի՝ վարչապետի հրապարակած տարբերակում երևում է՝ սկզբում կինն առհասարակ դիմակ չի կրում, ոստիկանները փորձում են խոսել նրա հետ, սակայն կինն արհամարհական վերաբերմունք է դրսևորում և շարունակում քայլել՝ հեռախոսն ականջին դրած։

Հնարամիտ վարորդը Երևանում երթևեկել է դիվանագիտական կեղծ համարանիշներով. տեսանյութ

Ի վերջո, ոստիկանները կանգնեցնում են նրան և ասում, որ պետք է դիմակ կրի, որին ի պատասխան կինն ասում է, թե չի կրելու։ Հաջորդ դրվագում կինը թեպետ դուրս է գալիս խանութից դիմակով, բայց միայն բերանն է փակած։ Ոստիկանները կրկին փորձում են խոսել նրա հետ և, քանի որ նա ընդդիմանում է, ոլորում են ձեռքերն ու ուժ գործադրելով կնոջը նստեցնում ավտոմեքենան։

Ճշմարտությունը մանուկների շուրթերով. ինչ են պատմում Երևանի մանկապարտեզների փոքրիկները

թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1368)

Ըստ թեմայի

Երևանում ևս 2 մանկապարտեզի գործունեություն է կասեցվել․ տեսանյութ
Աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդին ոսկեզօծ դագաղով են հողին հանձնել. տեսանյութ
«Տաշիր» առևտրի կենտրոնի գործունեությունն ամբողջությամբ կասեցվել է․ տեսանյութ
Միխայիլ Գալուստյանն Ուրգանտի հետ զրույցում բացահայտել է իր «սուպեր» ծրագրերը. տեսանյութ
թեգերը:
Արտակարգ դրություն, դիմակ, Նիկոլ Փաշինյան, ոստիկան, Կին, տեսանյութ

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ