14:23 13 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD486.73
  • GBP613.77
  • EUR549.62
  • RUB6.84
Տեսանյութեր

Հրշեջներին հաջողվել է մարել «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ում բռնկված հրդեհը. տեսանյութ

Ստանալ կարճ հղումը
20020

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են ընդհանուր թվով 36 փրկարար ծառայող և 11 տեխնիկա։ Դեպքի վայրում աշխատանքները վերահսկել է ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը։

Երևանի Արշակունյաց պողոտայում գտնվող «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի տարածքում բռնկված հրդեհը հրշեջներին հաջողվել է մեկուսացնել է ժամը 13։10-ին, մարել՝ 14։01-ին։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից,  3-րդ, 4-րդ և 5-րդ հարկերում այրվել են փրփրապլաստ և ապակե մանրաթել (յուրաքանչյուր հարկում՝ մոտ 35 քմ)։

ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ տեղում շարունակում է իրականացնել հերթապահություն։

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, հունիսի 28-ին, ժամը 11։08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արշակունյաց պողոտայում գտնվող «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի տարածքում։

Հրդեհի բարդության Թիվ 2 կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, ինչպես նաև Փրկարարական ուժերի վարչության Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։

Այնուհետև օգնության են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից ևս երեք մարտական հաշվարկ, երկու ավտոսանդուղք, գազածխապաշտպան ծառայության մեկ հատուկ ավտոմեքենա և բժշկական ապահովման վարչության հերթապահ խումբը։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 3-րդ, 4-րդ և 5-րդ հարկերում (մոտ 105 քմ տարածք)։

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են ընդհանուր թվով 36 փրկարար ծառայող և 11 տեխնիկա։ Դեպքի վայրում հրդեհաշիջման աշխատանքները վերահսկել է ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը։

 

Ըստ թեմայի

Մարզահամերգային համալիրի տարածքում հրդեհ է․ ահազանգով մեկնել է 10 մարտական հաշվարկ
Խոշոր հրդեհ Հրազդանի կիրճում. հրշեջները դեռ չեն մարել կրակը
թեգերը:
Ֆելիքս Ցոլակյան, հրշեջ, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն (ԱԻՆ), հրդեհ, «Ձյունիկ սառնարան»

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ