04:09 25 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD494.01
  • GBP646.41
  • EUR585.25
  • RUB6.47
Տեսանյութեր

«Պադառկա են ուղարկել». հայկական զինուժը փորձարկում է ադրբեջանցիներից առգրավածը. տեսանյութ

Ստանալ կարճ հղումը
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1588)
139810

Զինծառայողներն ասում են, որ հայկական զինուժի նպատակը միայն հակառակորդի զրահատեխնիկան խոցելը չէ, պատրաստ են նաև առգրավել այն։

ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը նոր տեսանյութ է հրապարակել, որում «Զինուժ մեդիայի» նկարահանող խումբը զրուցում է հակառակորդից մարտական տեխնիկա առգրաված զինծառայողների հետ։

«Գնդացիրը վերցրեցինք, իջանք ներքև, տեսանք արդեն խրամուղու մոտ են, ճամփին, սկսեցինք կրակել վրաները։ Սրանք փախան, վաշտի հրամանատարը նռնականետի օգնությամբ տեխնիկան կանգնեցրեց... 3-ն էլ կանգնեցրեցինք»,– պատմում է զինծառայողներից մեկը։

«Մեր նպատակը միայն հակառակորդի զրահատեխնիկան խոցելը չէ, պատրաստ ենք նաև հակառակորդի զրահատեխնիկան առգրավել»,– ասում է մյուսը։

Խոստանում են` էլի են բերելու ու փորձարկում են առգրավածը։ Ասում են` լավ վիճակում է, փոքրիկ թերություններ ունի, որոնք ադրբեջանցիները կարող էին ժամանակին ուղղել, բայց չեն արել։

«Պադառկա են ուղարկել»,– ծիծաղելով պատմում է րոպեներ առաջ զրահատեխնիկան փորձարկած զինծառայողը։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Վերջին տեղեկություններով` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 103 զինծառայողներ և 7 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդն ավելի քան 1280 զոհ ունի, 2700 վիրավոր։

«Մերոնք նրանց աչքը հանեցին». խոցված ԱԹՍ-ներ ու հրետանային հարվածներ. ռեպորտաժ առաջնագծից

Ըստ այս պահին հայտնի տեղեկությունների` Ադրբեջանը զրկվել է նաև 90 ԱԹՍ–ից, 12 ուղղաթիռից, 181 զրահատեխնիկայից, 4 ինքնաթիռից, 2 «Սմերչից» և 3 «ՏՕՍ» համակարգից։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

Խաթարված մանկությունն ու աչքերի լույսը․ Արցախի երեխաների տպավորիչ ֆոտոշարքը

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել և մեկ խաղաղ բնակիչ զոհվել։

Հայաստանը պատրաստ է բանակցությունների, բայց կա մեկ «բայց». Փաշինյան

թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1588)

Ըստ թեմայի

«Օդուժաթափ». հայկական ԶՈւ–ն ևս մեկ ինքնաթիռ է խոցել
Րոպեներ առաջ` 2, հիմա արդեն` 3, ՊԲ զինուժը ևս մեկ ինքնաթիռ է խոցել. Հովհաննիսյան
ՊԲ–ի խոցած ադրբեջանական ինքնաթիռները եղել են ՍՈւ-25–ներ, իսկ ուղղաթիռները՝ ՄԻ-24
թեգերը:
զինտեխնիկա, Ադրբեջան, Արցախ

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ