10:39 24 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD494.01
  • GBP646.41
  • EUR585.25
  • RUB6.47
Տեսանյութեր

Ադրբեջանը հարվածում է Մարտակերտին. տեսանյութ, որը նկարահանվել է գնդակոծության պահին

Ստանալ կարճ հղումը
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1559)
493 0 0

Sputnik Արմենիայի նկարահանող խումբը մեկնել է Մարտակերտ, որն ինտենսիվ գնդակոծության է ենթարկվել։

Մեր թղթակիցներին հաջողվել է զրուցել քաղաքի բնակիչներից մեկի հետ։ Տղամարդը պատմել է, որ Մարտակերտը գնդակոծել են ինքնաթիռից։

«Խփել են վարչական շենքի ուղղությամբ, եղևնիները թափված են գետնին, այնտեղ սուպերմարկետ էլ կա, պատուհանների ապակիները կոտրվել են»,– ասում է նա։

Sputnik Արմենիայի խումբը պատրաստվել է զրուցել ևս մեկ ականատեսի հետ, բայց հետո լրագրող Դավիթ Գալստյանն ու օպերատոր Արամ Ներսեսյանը ստիպված են եղել աշխատանքն ընդհատել Ադրբեջանի զինված ուժերի հերթական գնդակոծության պատճառով։ Ռեպորտաժում լսվում են պայթյունների ձայները։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 14-ի ժամը 11:00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 532 զինծառայողներ և 31 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 5486 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 19 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 176 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 541 տանկ և ՀՄՄ:

«Ես կրակի տակ ամենաթանկ բանն եմ թողել՝ որդուս». ինչպես են ապրում արցախցիները Ջրամբարում 

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։

Նույնիսկ ճանճը չի կարող խուսափել հայուհու դիպուկ հարվածից. արցախյան պատերազմի կանացի դեմքը

թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1559)

Ըստ թեմայի

Նույնիսկ ճանճը չի կարող խուսափել հայուհու դիպուկ հարվածից. արցախյան պատերազմի կանացի դեմքը
Ոչ թե խաղաղապահներ, այլ դիտորդներ. Լավրովը` Արցախի հարցի լուծման մասին
Հակառակորդին հաջողվել է ինչ–որ տեղ մխրճվել, ունենալ առավելություններ. Արցախի նախագահ
թեգերը:
տեսանյութ, Մարտակերտ, Արցախ

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ