15:47 24 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD494.01
  • GBP646.41
  • EUR585.25
  • RUB6.47
Տեսանյութեր

Արցախում շարունակվում են ռումբերի և հրթիռների որոնման ու ոչնչացման աշխատանքները. տեսանյութ

Ստանալ կարճ հղումը
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1573)
57 0 0

Սեպտեմբերի 27–ից մինչ օրս Արցախում վնասվել է մոտ 6000 շինություն` բնակելի տներ, մշակութային և հոգևոր նշանակություն ունեցող կառույցներ։

Արցախում շարունակվում են ռումբերի և հրթիռների որոնման ու դրանց ոչնչացման աշխատանքները: Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը տեսանյութ է հրապարակել` ներկայացնելով փրկարարների աշխատանքները։

Արցախում Ադրբեջանի և Թուրքիայի կողմից սանձազերծած պատերազմի առաջին իսկ օրից թշնամին օգտագործում է միջազգային բոլոր կառույցների կողմից արգելված զենք–զինամթերք, մասնավորապես` «Սմերչ», կասետային ռումբեր և այլն։Միայն Ստեփանակերտ քաղաքում այս պահին 700 նմանատիպ զենք–զինամթերք է հայտնաբերվել։

Սեպտեմբերի 27–ից մինչ օրս Արցախում վնասվել է մոտ 6000 շինություն`ինչպես բնակելի, այնպես էլ մշակութային, հոգևոր նշանակություն ունեցող։

Արցախում պատերազմական գործողությունների հետևանքով 32 խաղաղ բնակիչ է մահացել, վիրավորվել է ավելի քան 100 մարդ։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 15-ի ժամը 14:00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 604 զինծառայողներ և 32 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 5486 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 19 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 176 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 541 տանկ և ՀՄՄ:

«Ես կրակի տակ ամենաթանկ բանն եմ թողել՝ որդուս». ինչպես են ապրում արցախցիները Ջրամբարում 

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։

Նույնիսկ ճանճը չի կարող խուսափել հայուհու դիպուկ հարվածից. արցախյան պատերազմի կանացի դեմքը

թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1573)

Ըստ թեմայի

Ֆրանսիայի խորհրդարանում Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին օրինագիծ կքննարկվի
Ադրբեջանցիները հերթական սուտն են տարածել, թե զոհվել է Արցախի նախագահի գլխավոր խորհրդականը
Ինչ տեսք ունի արցախյան հոսպիտալը հակառակորդի հերթական թիրախ դառնալուց հետո. տեսանյութ
թեգերը:
ռումբ, հրթիռ, Ադրբեջան, Արցախ

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ