11:38 28 նոյեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD508.21
  • GBP678.82
  • EUR605.94
  • RUB6.70
Տեսանյութեր

Շարմազանովը ներկայացրել է Արցախի հարցի վերաբերյալ ՀՀԿ–ի դիրքորոշումը

Ստանալ կարճ հղումը
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (2212)
692 0 0

Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումն այլընտրանք չունի, ասել է թե Արցախի ժողովուրդն ինքը պետք է որոշի իր կարգավիճակը։

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն այսօր տեսաուղերձ է հղել, որտեղ ներկայացրել է Արցախի խնդրի վերաբերյալ ՀՀԿ–ի դիրքորոշումը։
Շարմազանովն արձանագրում է, որ կուսակցության դիրքորոշումն Արցախի հարցում հայտնի է և փոփոխության չի ենթարկվել։

«Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։ Մենք այս դիրքորոշումն ունեցել ենք թե՛ իշխանություն եղած ժամանակ, թե՛ իշխանափոխությունից հետո, և թե՛ այսօր»,– ասում է ՀՀԿ խոսնակը։

Շարմազանովը նաև հայտարարում է, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումն այլընտրանք չունի, ասել է թե` Արցախի ժողովուրդն ինքը պետք է որոշի իր կարգավիճակը։

«Հանրապետականը վերահաստատում է, որ Արցախի հարցի լուծման որևէ այլ տարբերակ, քան փաթեթային լուծումը, մեզ համար ընդունելի չի եղել ու չի կրող լինել»,– ասում է Շարմազանովը։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 18-ի ժամը 19:00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 729 զինծառայողներ և 37 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6259 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 22 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 195 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 566 տանկ և ՀՄՄ:

Ղազանչեցոցը 2 անգամ վերականգնած ճարտարապետը վստահեցնում է` եկեղեցին ավերված երկար չի մնա 

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ 

«Թող իմանան` մենք ողջ ենք, լավ ենք». առաջնագծի տղաների` ժպիտ պարգևող լուսանկարները

թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (2212)

Ըստ թեմայի

Հունաստանում պետք է հասկանան, որ Արցախում պատերազմում են պանթուրքիզմի դեմ․ Շարմազանով
Արցախի հարցով Փաշինյանը հանդիպել է արտախորհրդարանական ուժերի հետ. ինչ են քննարկել
Փաշինյանը կրկին հանդիպել է արտախորհրդարանական ուժերի հետ. փակագծերը չեն բացել
թեգերը:
Էդուարդ Շարմազանով, Պատերազմ, Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ), Արցախ

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ