21:05 01 դեկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD506.98
  • GBP676.92
  • EUR607.41
  • RUB6.66
Տեսանյութեր

«Ես իմ տունն եմ ուզում». ստեփանակերտցի կինը որոշել է վերադառնալ. տեսանյութ

Ստանալ կարճ հղումը
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (589)
28010
© Sputnik

Կյանքում չորս պատերազմ տեսած կինը նեղսրտում է այսքան մեծ թվով զոհերի համար։

Ստեփանակերտցի տատիկը ժամանակավորապես ապաստան է գտել Գորիսի հյուրանոցներից մեկում։ Ասում է՝ ծնվել ու ամբողջ կյանքն ապրել է Ստեփանակերտում։

Երեսուն տարվա բուժքույր է, իր կյանքում չորս պատերազմ է տեսել, որից երեքը` Արցախում. Արցախյան առաջին պատերազմը, Քառօրյան և վերջին պատերազմը։

1998 թվականին հանգստանում էր Սև ծովի ափին, այնտեղ էլ Աբխազիայի վեցօրյա պատերազմը տեսավ։

Տարեց կինը որոշել է հետ գնալ Ստեփանակերտ. տղան, փեսան, եղբայրը, եղբոր որդիներն ու մյուս հարազատներն առաջնագծում են։ Ասում է` 1993 թվականին էլ եղբայրն է զոհվել, այնպես որ, ընտանիքի կյանքի ամբողջ պատմությունն Արցախի հետ է կապված։

«Սպասում ենք՝ ճանապարհները բացվեն, գնանք մեր հողը։ Ասել Գիքորին՝ ես մեր գյուղն եմ ուզում, ես իմ տունն եմ ուզում»,- հուզմունքով ասում է կինը։

Նեղսրտում է, որ պատերազմն այսքան երկար շարունակվեց ու մեծ թվով զոհերի պատճառ դարձավ։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմ ՝ 1960-ական զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Ավելի քան 1100 խաղաղապահ արդեն տեղակայվել են Լեռնային Ղարաբաղում. Շոյգու

թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (589)

Ըստ թեմայի

Ռուս խաղաղապահների հերթական շարասյունը մեկնել է Արցախ. տեսանյութ
Ինչպես կորցրինք Շուշին. բացառիկ տեսանյութ, որը պատմում է քաղաքի վերջին ճակատամարտի մասին
Երևանն ու Ստեփանակերտը կապող կամուրջը ադրբեջանական հարվածներից հետո. տեսանյութ
թեգերը:
տուն, տեսանյութ, Կին, Ստեփանակերտ

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ