14:49 03 դեկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD509.14
  • GBP679.29
  • EUR613.77
  • RUB6.73
Տեսանյութեր

«Տեսեք՝ Նանեն իմ գրկում է». Արտակ Բեգլարյանը ֆլեշմոբ է առաջարկում արցախցիներին

Ստանալ կարճ հղումը
415 0 0

Արցախի մարդու իրավունքների պաշտպանի կինն ու դուստրն արդեն Ստեփանակերտում են։

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հայտնում է, որ իր ընտանիքն արդեն Արցախում է։ Նա Facebook-ի իր էջում տեսաուղերձ է հրապարակել։

«Սիրելի արցախցիներ, պատերազմն ավարտված է։ Սա, իհարկե, արհավիրք էր բոլորիս համար։ Շատ ընտանիքներ դժբախտություններ են ունեցել, բայց կյանքը շարունակվում է»,- ասում է Բեգլարյանը։

Նա ընդգծում է՝ Արցախն ու հայրենիքը մեծ կորուստներ են ունեցել, բայց հիմա պետք է մտածել ապագայի՝ հայրենիքը զորացնելու, շենացնելու մասին։ Դա պետք է սկսել Արցախ վերադառնալով։

«Մեր օջախների ծուխը կրկին պետք է վեր հառնի՝ ի հեճուկս չուզողների։ Բոլորս պետք է այս ուղղությամբ քայլ կատարենք։ Իմ ընտանիքը վերադարձել է։ Տեսեք՝ Նանեն իմ գրկում է»,- ասում է Արտակ Բեգլարյանը։ Դուստրն էլ, իր անունը լսելով, շտապում է ընդհատել հայրիկին ու իր կողմից էլ մի քանի բառ ասել։

«Եկ տոն, եկ Արցախ»,- կոչ է անում ընտանիքը։ Տեսաուղերձի վերջում Նանեն ուրախ վազվզում է Վերածննդի հրապարակին հարակից պուրակում։

Բեգլարյանը նաև նոր ու հետաքրքիր ֆլեշմոբ է առաջարկել։ Բոլոր տուն վերադարձողները պետք է տարբեր տեսանյութերով ու լուսանկարներով ներկայացնեն իրենց վերադարձը՝ կիրառելով #ԵկԱրցախ #ԵկՏոն հեշթեգերը։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմ ՝ 1960-ական զինծառայողներով,  հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

 

Ըստ թեմայի

Շուտով Արցախում կվերականգնվի հեռախոսային և ինտերնետ կապը
Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը կոչ է անում հարգել Արցախի սրբազան վայրերը
Արցախում զոհվածների հիշատակին նվիրված երթը Երևանում. հուզիչ կադրեր
Միջազգային հանրությունը պետք է քայլեր ձեռնարկի. Քոքսն ու Արցախի նախագահը հանդիպել են
թեգերը:
ֆլեշմոբ, Արտակ Բեգլարյան (Արցախի ՄԻՊ), Արցախ

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ