23:42 04 դեկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD511.25
  • GBP689.17
  • EUR622.14
  • RUB6.88
Տեսանյութեր

«Հո չե՞նք թողնի թուրքին». ինչպես են մարդիկ այրում իրենց տները Քարվաճառում. տեսանյութ

Ստանալ կարճ հղումը
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (629)
322 0 0
© Sputnik

Քարվաճառի բնակիչներն ասում են` ստիպված են այդ քայլին գնում։ Sputnik Արմենիան զրուցել է իր տունն այրող բնակիչներից մեկի հետ։

Sputnik Արմենիայի նկարահանող խումբն այցելել է Քարվաճառ ու տեսել, թե ինչպես են մարդիկ սեփական ձեռքերով վառում իրենց տները։

«Մեր տներն ա, ախպեր, վառում ենք, գնանք։ Բա ի՞նչ անենք, հո չենք թողնի թուրքին,– ասում է նրանցից մեկը և ավելացնում, – 2000 թվից էստեղ էինք ապրում։ Ստիպված վառում ենք, որպես սրտահովանք»։

Որտեղ կբնակվեն հետո` դեռ չգիտեն, բայց հիմա պատրաստվում են Հայաստան գալ։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմ ՝ 1960-ական զինծառայողներով,  հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Հայաստանի Հանրապետությունը մինչև 2020 թվականի նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարի (Քարվաճառի) շրջանը, իսկ մինչև 2020 թվականի դեկտեմբերի 1–ը`Լաչինի շրջանը: Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որն ապահովելու է Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ և միևնույն ժամանակ չի շոշափելու Շուշին, մնում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի վերահսկողության տակ:

 

թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (629)

Ըստ թեմայի

Պուտինը խոսել է Ղարաբաղի սրբավայրերի մասին
Մոտ 250 ստեփանակերտցի իրենց տներ են վերադարձել. ՌԴ ՊՆ
Քիչ հեռու Ադրբեջանի դրոշն է, կամ ի՞նչ տեսք ունի Ստեփանակերտից Շուշի տանող ճանապարհը
Արեգ Բալայանի նոր «բլոճիկը» Արցախում. նա գունավորել է թշնամու չպայթած արկը. տեսանյութ
թեգերը:
տեսանյութ, տուն, Քարվաճառ, Արցախ

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ