11:25 23 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD518.44
  • GBP708.34
  • EUR631.10
  • RUB6.95
Տեսանյութեր

«Թալանչի շներ, ես ձեր․․․»․ Փաշինյանի կողմնակից մի կին հայհոյեց նրա հակառակորդներին

Ստանալ կարճ հղումը
1277 0 0
© Sputnik

Չնայած ընդդիմադիրների ջանքերին, Փաշինյանը կարողացել է մեկնել Մոսկվա, որտեղ հանդիպելու է Պուտինի և Ալիևի հետ։

Ինչպես նախoրոք հայտարարվել էր, ընդդիմությունն առավոտյան ժամը 8-ից փակել էր «Զվարթնոց» օդանավակայանի ճանապարհը, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չկարողանա մեկնել Մոսկվա։ Չնայած ընդդիմադիրների ջանքերին, Փաշինյանը կարողացել է մեկնել Մոսկվա, որտեղ հանդիպելու է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

Տասնյակ ընդդիմադիրներ հավաքվել էին՝ թույլ չտալու դա։ Նրանց մոտեցավ տարեց մի կին, որը Նիկոլ Փաշինյանի կողմնակից էր և սկսեց վիրավորել ու հայհոյել նրանց։

«Էդ դուք գողացաք երկիրը, սաղ թալանեցիք, կերաք, հիմա եկել եք Նիկոլի ․․․-ի հետևից։ Թալանչի շներ, ես ձեր...», - ասում էր կինը։

Սկզբում ընդդիմադիրները հանգիստ էին վերաբերվում նրան, մեկն անգամ կատակեց Փաշինյանի հայտնի արտահայտությամբ` «մարդ ա վատացել», բայց հետո նրանց նյարդերը տեղի տվեցին։

«Մեծ կին ես, քո նմաններն են պաշտպանում էդ դավաճանին, ամոթ ա։ Ինչքա՞ն փող են տվել քեզ։ Գնա ջուր խմի, հանգստացի», - ասում էին կնոջը։

Կինը միայն բառերով չսահմանափակվեց, նաև ձեռքերով և մատներով վիրավորական ժեստեր էր ցույց տալիս հավաքվածներին։ Ոստիկաններն այս ամենին հետևում էին կողքից, առանց միջամտելու։

Փաշինյանին հաջողվել է հասնել «Զվարթնոց» օդանավակայան ու ուղևորվել Մոսկվա

Ըստ թեմայի

«Նիկոլը persona non grata է Հայաստանում»․ Սաղաթելյանը՝ ընդդիմության ձեռքբերումների մասին
Ընդդիմությունը պետք է ամեն ինչ անի, որ Փաշինյանը չմեկնի Մոսկվա. քաղաքագետ
Ընդդիմության առաջնորդները հանդիպում են ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի հետ
թեգերը:
Մոսկվա, Նիկոլ Փաշինյան, Ճանապարհ, «Զվարթնոց» օդանավակայան, ընդդիմություն

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ