14:01 11 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD532.78
  • GBP729.96
  • EUR633.58
  • RUB6.90
Տեսանյութեր

Ռուս խաղաղապահներն ականազերծման աշխատանքներ են իրականացնում Մարտակերտի շրջանում

Ստանալ կարճ հղումը
17 0 0

Նոյեմբերի 23-ից մինչ օրս Արցախում ականազերծվել է 1506 հեկտար տարածք, 468 կմ ճանապարհ, 1476 շինություն։

Արցախի Մարտակերտ քաղաքի շրջակայքում ռուս խաղաղապահները շարունակում են ականազերծման աշխատանքները, տեղեկացնում են ՌԴ ՊՆ-ից։

Սակրավորները հետազոտել են պայթյունավտանգ առարկաների առկայությունը մասնավոր տների տնամերձ հողամասերում ու ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներում:

Հայտնաբերված պայթուցիկ իրերը դուրս են բերվել և ոչնչացվել Բալիջայի հատուկ սարքավորված հրաձգարանում։

Զինամթերքը, որը հնարավոր չէր տարհանել, ոչնչացվել է տեղում՝ պայթուցիկ աշխատանքների անվտանգության բոլոր կանոնների պահպանմամբ:

Նոյեմբերի 23-ից մինչ օրս Արցախում ականազերծվել է 1506 հեկտար տարածք, 468 կմ ճանապարհ, 1476 շինություն, հայտնաբերվել ու վնասազերծվել է 24 923 պայթունավտանգ առարկա։

Հիշեցնենք` 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են

Ըստ թեմայի

ԼՂ տարածքն ականազերծվում է «Ուրան-6» համակարգերի և հատուկ պատրաստված շների օգնությամբ
Ռուսաստանի ԱԻՆ-ի մասնագետները սկսել են ականազերծել Մարտակերտի շրջանը
Պայթյունի ձայն լսելու դեպքում չանհանգստանալ. Արցախում շարունակվում է ականազերծումը
թեգերը:
Արցախ, ականազերծում, Ռուսաստան, խաղաղապահ

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ