18:35 20 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.21
  • GBP725.66
  • EUR628.69
  • RUB6.87
Տեսանյութեր

Ի՞նչ է արել Թուրքիան մեզ համար, որ ձգտում ենք հաշտության եզրեր գտնել նրա հետ. Բալասանյան

Ստանալ կարճ հղումը
Sputnik զրույց (264)
155 0 0
© Sputnik

Փորձագետ, ԵՊՀ Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դոցենտ Գրիգոր Բալասանյանն անդրադարձել է ԱՄՆ պետդեպարտամենտի հայտարարությանը, ըստ որի` Ադրբեջանն արցախյան պատերազմում հաղթել է Թուրքիայի անմիջական մասնակցությամբ ու միջամտությամբ։ 

Գրիգոր Բալասանյանի դիտարկմամբ` հայտարարությունը բավականին ուշագրավ է, և կողմերն այլևս դիվանագիտություն չեն խաղում, ԱՄՆ-ն բացեիբաց ասում է այն, ինչ մտածում է և ինչ իրեն անհանգստացնում է։ Ըստ նրա` լինելով Մինսկի խմբի համանախագահող երկիր` ԱՄՆ–ն նոյեմբերի 9-ի հայտարարության կազմման գործում որևէ մասնակցություն չունեցավ կամ գոնե առերևույթ չունեցավ, որովհետև այդ կապակցությամբ ամերիկյան կողմից որևէ հայտարարություն չարվեց։ 

«Միացյալ Նահանգները հասկանում է, որ Թուրքիան աստիճանաբար դուրս է գալիս իր ազդեցությունից և այդ ուղղությամբ ձեռնարկում է հակընդդեմ քայլեր, մյուս կողմից փորձում է հայկական համայնքին, իր պոտենցիալ ընտրողներին ցույց տալ, որ անկախ ամեն ինչից` ԱՄՆ-ն շարունակելու է հետևել և ակտիվ մասնակցություն ունենալ ղարաբաղյան հիմնախնդրի բանակցային գործընթացում»,- նշեց փորձագետը։

Անդրադառնալով ապրիլի 24-ին ընդառաջ հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Հայաստանի քաղաքական վերնախավից ԱՄՆ–ին հղվող ազդակներին` Բալասանյանը տարակուսանքով ընդգծեց, որ նման մոտեցումն անհասկանալի է, որովհետև քայլը կլիներ տրամաբանված, եթե թուրքական կողմից նույնպես կատարվեր համարժեք քայլ և իջեցվեր հակահայկականության աստիճանը, մինչդեռ մենք, ըստ Բալասանյանի, տեսնում ենք բոլորովին այլ պատկեր։ Փորձագետը ՀՀ կառավարությանն ուղղեց հռետորական հարց, թե ի՞նչ է արել Թուրքիան Հայաստանի համար վերջին շրջանում, որ մենք պատրաստ ենք, նույնիսկ զոհելով մեր ազգային շահերը, անտեսելով պատմական հիշողությունը` ամեն գնով հաշտության եզրեր գտնել Թուրքիայի հետ։ 

Փորձագետը խոսել է նաև ԱՄՆ–ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի, ինչպես նաև ամերիկաթուրքական հարաբերությունների մասին, որոնք դիտարկվում են տարածաշրջանային զարգացումների համատեքստում՝ արցախյան վերջին պատերազմից հետո առկա իրողությունների ֆոնին։ 

Կարտաբերի՞ արդյոք Բայդենը «ցեղասպանություն» եզրույթը, և ի՞նչ կլինի դրանից հետո

թեմա:
Sputnik զրույց (264)

Ըստ թեմայի

ԱՄՆ Սենատի հանձնաժողովը կոչ է արել Բայդենին ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Հավանականությունը մեծ է, որ Բայդենը կճանաչի Հայոց ցեղասպանությունը․ Սաֆրաստյան
Քարդաշյան քույրերն ու նրանց մայրը Բայդենին հորդորում են ճանաչել Հայոց ցեղասպանությունը
թեգերը:
Ցեղասպանություն, ԱՄՆ, Թուրքիա, Հայաստան, Գրիգոր Բալասանյան

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ