08:44 24 հուլիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD483.42
  • GBP664.12
  • EUR568.89
  • RUB6.57
Տեսանյութեր

Վրաստանի մայրաքաղաքում ԼԳԲՏ միջոցառման ժամանակ բախումներ են տեղի ունեցել. տեսանյութ

Ստանալ կարճ հղումը
246 0 0

Կինոցուցադրությունը, որով պետք է Թբիլիսիում բացվեր ԼԳԲՏ–ի իրավունքները պաշտպանողների միջոցառումների շաբաթը, անցավ բողոքի ակցիաների ֆոնին. ցուցարարները փորձում էին ներխուժել շենք և տապալել միջոցառումը։

Ակցիայի մասնակիցները սկզբում փորձում էին ճեղքել ոստիկանական պատնեշը, այնուհետև սկսեցին շենքի ուղղությամբ քարեր նետել։ Քարերի մի մասը դիպել է լրագրողներին։

«Թբիլիսի Փրայդ» ՀԿ–ն սեռական փոքրամասնություններին համերաշխություն ցուցաբերելու շաբաթ էր կազմակերպել, որը պետք է ավարտվի հուլիսի 5-ին մայրաքաղաքի կենտրոնում՝ «Արժանապատվության երթով»։

Ոստիկանությունը հայտնել է 11 ձերբակալվածների մասին։ Ավելի վաղ Վրաստանի ՆԳՆ–ն հայտարարել էր, որ միջոցներ կձեռնարկի հուլիսի 1-ին նախատեսված միջոցառումների անվտանգ անցկացումը, կարգուկանոնն ու ազատ արտահայտման իրավունքն ապահովելու համար։

«Թբիլիսի Փրայդի» դեմ են հանդես գալիս պահպանողական արմատական կազմակերությունները, որոնք պահանջում են արգելել «Արժանապատվության երթը», հակառակ դեպքում սպառնում են ձախողել միջոցառումը։

Վրաստանում պարետային ժամն ու դիմակների պարտադիր կրումը չեղյալ է հայտարարվում

Ըստ թեմայի

Թբիլիսին պատրաստ է աշխատել Վրաստան-Ադրբեջան-Հայաստան ձևաչափով․ Զալկալիանի
Վրաստանում հայր ու որդի 2 տարի պարբերաբար բռնաբարել են հարևանի մանկահասակ աղջկան
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վրաստանի վարչապետին
թեգերը:
բախումներ, ոստիկան, Թբիլիսի

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ