09:22 25 հուլիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD483.42
  • GBP664.12
  • EUR568.89
  • RUB6.57
Տեսանյութեր

Հայաստանն ու Սվերդլովսկի մարզը կրկին կհամագործակցեն. համաձայնագիր է ստորագրվել

Ստանալ կարճ հղումը
56 0 0

Համաձայնագրով նախատեսված է փոխգործակցություն մի շարք ոլորտներում, այդ թվում՝ զբոսաշրջության և գյուղատնտեսության։

Հայաստանն ու Ռուսաստանի Սվերդլովսկի մարզը կրկին կհամագործակցեն տարբեր ոլորտներում։ ՌԴ կատարած այցի շրջանակում այսօր` հուլիսի 6–ին, ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը և Սվերդլովսկի մարզի նահանգապետ Եվգենի Կույվաշևը ստորագրել են «ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Սվերդլովսկի մարզի կառավարության միջև առևտրատնտեսական ոլորտում արտաքին տնտեսական կապերի իրականացման մասին» համաձայնագիր։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը։

Նշենք, որ ՀՀ կառավարության ու Սվերդլովսկի մարզի միջև համագործակցության համաձայնագիր նախկինում էլ է կնքվել։ Այն 10 տարի շարունակ գիտական, տեխնիկական և մշակութային համագործակցության զարգացման ամուր իրավական հիմք էր։ Առևտրատնտեսական, գիտատեխնիկական և մշակութային ոլորտում համագործակցության մասին այս համաձայնագիրն ավարտվել էր 2018 թ․-ին:

«Փոխադարձ առևտրի ծավալների մեծացման, համատեղ գիտական և տեխնիկական ծրագրերի մշակման և իրականացման դրական դինամիկան պահպանելու նպատակով Սվերդլովսկի շրջանի կառավարությունը 2019 թ. առաջարկել է դիտարկել նոր ժամանակահատվածի համար համաձայնագրի ստորագրման հնարավորությունը»,- նշված է հաղորդագրության մեջ։

Էկոնոմիկայի նախարարությունում վստահ են, որ համաձայնագրի ստորագրումը կնպաստի առևտրատնտեսական երկկողմ համագործակցության ընդլայնմանը՝ ուղղված ենթակառուցվածքների զարգացմանը և համատեղ ծրագրերի իրականացմանը։ Փաստաթուղթը կնպաստի նաև ՀՀ-ի և Սվերդլովսկի մարզի միջև նոր գործարար կապերի հաստատմանը:

Քերոբյանը ու Իրանի դեսպանը քննարկել են Երևան–Սպահան թռիչքների հնարավորությունը

Համաձայնագրով նախատեսվում է փոխգործակցություն տարբեր ոլորտներում, այդ թվում՝ զբոսաշրջության, գյուղատնտեսության, ներդրումների, արդյունաբերության, առևտրի և այլն։

Հիշեցնենք, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 5-ին մեկնել է ՌԴ՝ մասնակցելու «Իննոպրոմ-2021» միջազգային արդյունաբերական 11-րդ ցուցահանդեսին և ցուցահանդեսի շրջանակում կազմակերպվող միջոցառումներին:

Ըստ թեմայի

Վահան Քերոբյանը Ռուսաստանում է
Արմեն Սարգսյանն ընդունել է Վահան Քերոբյանին ու FAST–ի տնօրենին. ի՞նչ են քննարկել
Ինչ պետք է անի կառավարությունը արտագաղթը կանխելու համար. Քերոբյանը` ընտրությունների մասին
թեգերը:
Նախարար, Ռուսաստան, Վահան Քերոբյան

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ