09:49 24 հուլիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD483.42
  • GBP664.12
  • EUR568.89
  • RUB6.57
Տեսանյութեր

Քննչական կոմիտեից ակնկալում եմ ավելի արդյունավետ և վճռական գործողություններ. Փաշինյան

Ստանալ կարճ հղումը
68 0 0

Վարչապետի պաշտոնկատարը ՔԿ կոլեգիայի անդամներին է ներկայացրել Արգիշտի Քյարամյանին։

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը քննչական կոմիտեի կոլեգիայի անդամներին և աշխատակազմին է ներկայացրել ՔԿ նորանշանակ նախագահ Արգիշտի Քյարամյանին: Այս մասին տեղեկացնում է ՔԿ մամուլի ծառայությունը։

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ՔԿ արդեն նախկին նախագահ Հայկ Գրիգորյանին՝ վերջին երեք տարիների ընթացքում կատարած աշխատանքի համար:

«Մենք արդեն խոսել ենք՝ պարոն Գրիգորյանի ներուժը կներառվի պետական կառավարման համակարգում, այդ հարցն առաջիկայում կքննարկենք և որոշում կկայացնենք»,- ասել է վարչապետի պաշտոնակատարը:

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Արգիշտի Քյարամյանին` քննչական կոմիտեի նախագահի պաշտոնում նշանակվելու առթիվ: Նա նշել է, որ հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո քաղաքացիները մանդատ են տվել իշխանությանը՝ ՀՀ-ում հաստատելու օրենքի և իրավունքի դիկտատուրա:

«Նոր պայմաններում ՀՀ քննչական կոմիտեից ակնկալում եմ ավելի արդյունավետ գործողություններ, ավելի վճռական գործողություններ և ավելի հատուկ գործողություններ՝ ժողովրդի ակնկալիքները բավարարելու համար: Իհարկե, շատ կարևոր աշխատանք է արվել, սակայն շարունակաբար պիտի աշխատենք նախաքննության արդյունավետությունը, տեմպերը և արդյունավետ ելքերն ապահովելու ուղղությամբ», - ասել է Փաշինյանը։

ՔԿ նորանշանակ նախագահ Արգիշտի Քյարամյանը ևս շնորհակալություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին ու կառավարությանը՝ երկրի համար կարևոր ժամանակահատվածում այս պատասխանատու պաշտոնը վստահելու համար: Արգիշտի Քյարամյանը շնորհակալություն է հայտնել նաև Հայկ Գրիգորյանին՝ համատեղ աշխատանքի համար:

«Պարոն վարչապետ, վստահեցնում եմ՝ քննչական կոմիտեի առջև ծառացած յուրաքանչյուր խնդիր լուծվելու է արագ, արդյունավետ և օրենքի տառին համապատասխան»,- նշել է Արգիշտի Քյարամյանը:

Հիշեցնենք` Հայկ Գրիգորյանը այս պաշտոնում նշանակվել էր 2018 թվականին։

Քյարամյանը 2019 թվականի մարտի 1-ից աշխատում էր որպես ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի օգնական, ապա ղեկավարի տեղակալ, հետո նաև պետի ժամանակավոր պաշտոնակատար։

Ինչ էր անում Արգիշտի Քյարամյանը Շուշիում. Վանեցյանի կուսակցությունից պատասխանել են

Այնուհետև նա ԱԱԾ տնօրեն նշանակվեց` կառույցը ղեկավարելով 2020 թվականի հունիսից մինչև հոկտեմբեր: Պաշտոնից ազատվեց հոկտեմբերի սկզբին՝ արցախյան պատերազմի ամենաթեժ պահին։

2020-ի դեկտեմբերի 24-ին Քյարամյանը նշանակվեց ՔԿ նախագահի տեղակալ։

Քննչական կոմիտե վերադառնալն ինձ համար պատիվ է. Արգիշտի Քյարամյան

Ըստ թեմայի

Նրան նշանակելը սպառնալիք էր ազգային անվտանգությանը. Վանեցյանը` Քյարամյանի մասին
Արգիշտի Քյարամյանը նոր պաշտոն ստացավ. որոշումը հրապարակվել է
Ինչու է պաշտոնանկ արվել Քյարամյանը, և ինչ կապ ունեն հայ–ռուսական հարաբերությունները
Արգիշտի Քյարամյանը ՀՀ քննչական կոմիտեի նախագահ կնշանակվի
Արմեն Գրիգորյանի և Արգիշտի Քյարամյանի մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը. ԱԱԾ
թեգերը:
Քննչական կոմիտե, Արգիշտի Քյարամյան, Նիկոլ Փաշինյան

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ