00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
9 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Այդ բազմերանգ Իրանը. Ալադինի հեքիաթից մինչև XXI դարի քաղաքակրթություն

© Sputnik / Григорий Сысоев / Անցնել մեդիապահոցГорода мира. Тегеран
Города мира. Тегеран - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Կոլորիտային շուկաներ, համեղ խոհանոց, «եվրոպական» Թեհրան, զարգացած և նորաձև երիտասարդություն. ահա ժամանակակից Իրանը։ Նրանք, ովքեր հաճախ են լինում Իրանի Իսլամական Հանրապետությունում, միաձայն պնդում են` երկիրը ծաղկում է և զարգացման մակարդակով առաջ է անցնել շատ երկրներից։

Անի Լիպարիտյան, Sputnik.

Ինչպիսի՞ն է ժամանակակից Իրանը և կոտրո՞ւմ է արդյոք մեր կարծրատիպերը։ Sputnik Արմենիային տված հարցազրույցում այս մասին խոսել է իրանագետ, ԵՊՀ արևելագիտության ամբիոնի դասախոս Ահարոն Վարդանյանը։

Մեր զրուցակիցը բազմաթիվ անգամ է եղել Իրանում և ընդամենը մի քանի օր առաջ է վերադարձել հերթական ուղևորությունից։ Նրան ապշեցրել են այն փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել վերջին ժամանակաշրջանում, ու վստահեցնում է` ժամանակակից Իրանը որևէ կապ չունի այն պետության հետ, որը ներկայացնում են արևմտյան լրատվամիջոցները։

Абраам Гаспарян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Հայերը լավ չեն ճանաչում իրանցիներին

«Իրանն առաջ է գնում, և այս պարագայում նշանակություն չունի, որ այնտեղ իսլամական իշխանություն է գործում։ Իրանը ժամանակին համընթաց շարժվող պետություն է, որը ներառված է ոչ միայն տարածաշրջանի, այլև ամբողջ աշխարհի ժողովրդավարական երկրների ցուցակում։ Այս երկրում ազատություն է տիրում` չհաշված ալկոհոլային խմիչքների և խոզի մսի ավանդական արգելքները», — ասաց իրանագետը։

Վարդանյանի խոսքով` երեք տարի առաջ Թեհրանի փողոցներում կարելի էր նամազ անող մարդկանց տեսնել, բայց իր վերջին այցելության ընթացքում նման բան չի եղել։ Իհարկե, հավատացյալներն աղոթում են, բայց` մզկիթներում, ոչ թե փողոցներում, որտեղով զբոսաշրջիկներն են անցնում։

«Թեհրանի կենտրոնական հատվածը եվրոպական քաղաք է հիշեցնում` մեգապոլիս, որտեղ ժամանակակից ռեստորաններ, սրճարաններ, խանութներ ու արտասահմանյան ավտոմեքենաներ կան», — ասում է ԵՊՀ դասախոսը։

Իրանի երիտասարդությունը

Վարդանյանի կարծիքով` երիտասարդությունն իրեն բավական ազատ է զգում։ Նրանք նպատակասլաց մարդիկ են` նորաձև հագնված։

«Մեր պատկերացմամբ` իրանցիները միայն ազգային հագուստ (հիջաբ, փարաջա) են կրում, բայց այսօր հազվադեպ կտեսնես նման մարդկանց։ Երիտասարդները պատռած ջինս են հագնում, հետևում իրենց արտաքինին։ Աղջիկները նույնպես նորաձև են, գլխաշոր են կրում զուտ ավանդույթի համաձայն, իսկ դեմքերը բաց են։ Նրանք գտնում են ինքնադրսևորվելու և սեփական բնավորությունը ցույց տալու ձևեր», — բացատրեց մեր զրուցակիցը։

© Sputnik / Aram Nersesyan Ահարոն Վարդանյան
Агарон Варданян в гостях у радио Sputnik Армения  - Sputnik Արմենիա
Ահարոն Վարդանյան

Վարդանյանը կարծում է, որ Իրանի իշխանությունը հոգ է տանում երիտասարդ սերնդի մասին, աստիճանաբար ընդլայնում է նրանց իրավունքները, վերացնում սահմանափակումները։

Իրանում բնակվող հայ երիտասարդներն ավելի շատ իրավունք ու ազատություն ունեն։ Սա, իրանագետի խոսքով, պայմանավորված է այն հանգամանքով, որ հայերը քրիստոնյաներ են ու ազգային փոքրամասնություն են կազմում։

«Թեև դա միայն մեր ընկալմամբ է այդպես, քանի որ Իրանում կա կրոնական և ոչ թե ազգային փոքրամասնություն հասկացություն», — ասաց նա։

Արևելյան մոտիվներ և իրանական հեքիաթ

Վարդանյանի խոսքով` մինչ Արևելքի ուսումնասիրությամբ զբաղվելը Իրանը նրա պատկերացումներում ասոցացվել է Ալադինի հեքիաթի հետ։

Իրանում կոլորիտային շուկաներ կան, որտեղ քաղցրավենիք ու զարդեր են վաճառում, նարգիլե ծխում, ու այնտեղ համեմունքների բույրն է թևածում։ Վարդանյանը տեսել է, թե ինչպես են հայերը որոշել շուկայում մթերք գնել և խնդրել են մեկ կիլոգրամ կշռել։

Ника Афкари - Sputnik Արմենիա
Իրանցի աղջնակը «Կռունկ» է երգում

«Իրանը հարուստ երկիր է։ Վաճառականն այդ մթերքը պարզապես նվիրեց նրանց, քանի որ այնտեղ ընդունված չէ մթերքը գնել կիլոգրամներով։ Բոլորը մեծ քանակությամբ են գնումներ կատարում», — ասաց նա։

Թեհրանում և մյուս քաղաքներում նման հեքիաթի կողքին ժամանակակից խանութներ ու սրճարաններ են գործում։

«Իրանցիները շատ համեղ ազգային խոհանոց ունեն։ Նրանք ունեն «սոֆրե խանե» հասկացությունը, այսինքն` զուտ ազգային խոհանոցի ուտեստներով սեղան գցելու ավանդույթ։ Կանայք և տղամարդիկ ուտում են մի սեղանի շուրջ կամ հատակին նստած», — ասում է Վարդանյանը։

Իսկ եթե Իրանում հայտնվես առանց գումարի, ապա քեզ անպայման օգնության ձեռք կմեկնեն, ապաստան կտան և կհյուրասիրեն։ Իրանական հյուրընկալությունը զգացել է նաև Վարդանյանը, այնպես է ստացվել, որ ստիպված է եղել գիշերել մզկիթներից մեկում, և տեղի մոլլան նրան ընդունել է ջերմությամբ։

Русская версия

Լրահոս
0