00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թուրքիայում ամեն ինչ պատրաստ է աշխարհաքաղաքական աղետի համար

© MOHAMED ABDIWAHAB / AFPРеджеп Тайип Эрдоган
Реджеп Тайип Эрдоган - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Այն օրերին, երբ հայերը հարգանքի տուրք են մատուցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, ավելորդ չէ ևս մեկ անգամ անդրադառնալ Թուրքիայում տեղի ունեցող իրադարձություններին, քանի որ այնտեղ դեռ թևածում են ազգայնամոլության և նեոօսմանիզմի գաղափարները։

ԵՏՄ ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Լեպյոխինը` Sputnik-ի համար

Երեք ամիս առաջ ռուս և հայ փորձագետները ուրախանում էին, որ Մերձավոր Արևելքում (հյուսիսային հատվածում) իրավիճակը սկսել է աստիճանաբար կարգավորվել։

Սիրիական կառավարական զորքերը ռուսական ՕՏՈՒ-ի աջակցությամբ ազատագրեցին Հալեպը, որից հետո Ռուսաստանին հաջողվեց համոզել սիրիական ընդդիմությանը և նրան սատարող արևմտյան կոալիցիային (որը գլխավորում է ԱՄՆ-ն) որպես հիմնական բանակցային հարթակ ընտրել ԵՏՄ ոչ պաշտոնական մայրաքաղաք Աստանան։ Ավելին` այդ ժամանակ հիմնական տարածաշրջանային գերտերությունների առաջնորդները` Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան, կարծես թե պայմանավորվել էին, այսպես կոչված, եռակողմ միության մասին, որի շրջանակում համագործակցությունը ենթադրում էր, որ այդ գերտերություններն ի զորու են ինքնուրույն դուրս գալ իրավիճակից տարածաշրջանում և այնտեղ սկսել քաղաքական կայունության գործընթացը։

Реджеп Тайип Эрдоган - Sputnik Արմենիա
Թուրքիան ազատվում է սանձերից

Ցավոք, Դոնալդ Թրամփի վարչակազմի գործողությունները վերջին 2-3 շաբաթվա ընթացքում զգալիորեն վատթարացրին իրավիճակը տարածաշրջանում։

Ի հեճուկս նախընտրական խոստումների, որոնց համաձայն`ԱՄՆ արտաքին քաղաքական ակտիվության մի մասը պետք է շեղվեր և Պետդեպի հիմնական ուշադրությունը կենտրոնանար երկրի ներքին խնդիրների լուծման վրա, Թրամփն այնպիսի գործողություններ ձեռնարկեց, որոնք ոչ մի կերպ չեն նպաստում Մերձավոր Արևելքի հակամարտությունների հիմնական մասնակիցների կոնկրետ պայմանավորվածությունների կատարմանը։ Իսկ պայմանավորվածությունները վերաբերում էին Սիրիայի լարվածության նվազեցմանը, ինչպես նաև Սիրիայի, Իրաքի, Իրանի, Թուրքիայի և տարածաշրջանի այլ երկրներին համաձայնեցված գործողություններին։

Վերջին երեք շաբաթվա ընթացքում մենք տեսանք, թե ամերիկացի զինվորականները մի շարք կտրուկ քայլերի դիմեցին` աշխարհին ցուցադրելով, որ Թրամփի նախընտրական խոստումները մի բան են, իսկ Պետդեպի գործնական քաղաքականությունը` սկզբունքորեն այլ բան։

Սիրիայում Պենտագոնը հրթիռային հարվածներ հասցրեց Շայրաթ ավիակայանին` սիրիական հակամարտությունում ամերիկացի զինվորականների մասնակցությունը տեղափոխելով «ահաբեկիչների դեմ պայքարի» և «չափավոր ընդդիմադիրներին աջակցելու» ձևաչափից ինքնիշխան պետության դեմ ուղղված ուղիղ ագրեսիայի ձևաչափ։

Իրանը փաստացի արևմտյան կոալիցիայի զորքերի հերթական թիրախ դարձավ։

Референдум в Турции - Sputnik Արմենիա
Էրդողանի երազանքը` Թուրքիայի փլուզման քայլ

Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա այս ուղղությամբ ևս արևմտյան հատուկ ծառայություններն այնքան հիմնավոր գործեցին, որ Ռուսաստան-Իրան-Թուրքիա եռակողմ կոալիցիայում վերջինս կրկին դարձավ երկու կոալիցիաների «տրոյական ձին»։

Այդուամենայնիվ, թուրքական ղեկավարությունն իր «չեզոքության» խաղը չդադարեցրեց, «չեզոքության» տակ հասկանալով ոչ թե գլոբալ բանավեճերին չմասնակցելը, այլ հակառակը` բոլոր հնարավոր վեճերին մասնակցելը` ելնելով սեփական շահերից։ Հենց այդպես էլ շարունակեցին բավարարել աշխարհաքաղաքական սեփական հավակնությունները։

Անկարային չէի մեղադրի սարդերով տարրայի մեջ (որտեղ նա հայտնվել է այդքան սիրելի Արևմուտքի թուրքական վերնախավի լիբերալ հատվածի ջանքերով) ամենախորամանկը լինելու ձգտման մեջ, եթե Ռեջեփ Էրդողանն իսկապես իր սեփական խաղը տաներ և առաջնորդվեր բացառապես ազգային շահերով։ Ցավոք, արևմտյան ռազմավարները հերթական անգամ թուրքական առաջնորդին մատների վրա խաղացրին` շահարկելով նրա փառամոլությունը։

2016 թվականի ամռան հայտնի իրադարձություններից հետո, երբ ամերիկամետ զինվորականները փորձեցին պաշտոնից հեռացնել Էրդողանին, թուրք առաջնորդը, իմ կարծիքով, սխալ հետևություններ արեց։ Սիրիայում քրդերի նկատմամբ զավթողական և պատժիչ գործողություններ իրականացնելու, ԵՄ-ի հետ հարաբերություններ խզելու ու Ռուսաստանին շանտաժի ենթարկելու փոխարեն Էրդողանին ավելի ձեռնտու կլիներ ամրապնդել ժողովրդի միասնականությունն ու ամրապնդումը, ժողովրդին բռի մեջ հավաքեր հետագա ցատկ կատարելու համար, ինչպես ժամանակին արեց Մուսթաֆա Աթաթուրքը… Ցավոք, Էրդողանը որոշեց ոչ թե հեղինակությունն ամրապնդել, այլ իր միանձնյա իշխանությունը։

Թուրքիայի ղեկավարի անցկացրած հանրաքվեն, որը լիովին արդարացված էր քաղաքական բարեփոխումների տեսանկյունից (ենթադրվում էր զինվորականների դիրքերի թուլացում` երկրի ղեկավարի լիազորությունների դիմաց), բացարձակ արատավոր էր բովանդակային առումով։

Նախևառաջ, այդ հանրաքվեն պառակտեց ազգին` Թուրքիայի Հանրապետության տակ ռումբ դնելով գաղափարական դիմակայման տեսքով, ինչն արդեն նախադրյալ է դառնում ապագա քաղաքացիական պատերազմի և հետագայում պետության կործանման համար։

Саргис Ацпанян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Հացպանյան. Թուրքիայում Սահմանադրության հանրաքվեն անցավ ակնհայտ կեղծիքներով

Եվ հետո հանրաքվեում հաղթած մեծամասնությունն ասոցացվում է արմատական իսլամիզմի հետ. մեկ այլ հասկացության հետ չես համեմատի։

Արևմտամետ ուժերի իրական հակազդումը ազգային կողմնորոշման ուժերի հետ Էրդողանը տեղափոխեց արմատական իսլամիզմի կողմնակիցների և հակառակորդների միջև հակազդմանը։ Իսկ դա քաղաքացիական պատերազմ է ծնում, քանի որ ծայրահեղական իսլամիզմը փոխզիջումներ չի ճանաչում։

Նշանակում է` Թուրքիան զրկում է իրեն շիիթական Իրանի և գլխավորապես քրիստոնյա Ռուսաստանի լիիրավ գործընկեր լինելու հնարավորությունից։

Բացի այդ, Թուրքիան ուժեղացնելու է սիրիական տարածքի նվաճումը և ավելի շատ է սպառնալու Հայաստանի անվտանգությանը։

Այսօր Էրդողանը երկրին պատերազմից դուրս գալու և հետագա զարգացման ծրագիր առաջարկելու փոխարեն մտադիր է մահապատիժ սահմանել, ինչը զանգվածային ելույթների հերթական կատալիզատոր կհանդիսանա ռեժիմի դեմ։ Իմ կարծիքով` այդ ամենին կաջակցի Արևմուտքը, և երկրում նոր աղետ կսկսվի։

Արևմուտքին պետք է, որ Թուրքիան լիովին կառավարելի լինի, իսկ այդ երկրի ղեկավարի պաշտոնում` խամաճիկ։ Ցավոք, Էրդողանը սեփական ձեռքերով Թուրքիային մղում է Լոնդոնի, Վաշինգտոնի, Էր-Ռիյադի և ԻՊ-ի ձեռքը։

Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության տեսակետի հետ։

Русская версия

Լրահոս
0