15:51 23 օգոստոսի 2017
Ուղիղ եթեր
Նիդեռլանդներ, Ամստերդամ

Թուրքիայի փոխվարչապետն անցանկալի անձ է Նիդեռլանդների համար

© Sputnik/ Владимир Федоренко
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
22 0 0

ԶԼՄ-ները հաղորդում են, որ Նիդեռլանդները Թուրքիայի փոխվարչապետ Թուղրուլ Թյուրքեշին անցանկալի անձ են համարում իրենց երկրում։

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի — Sputnik. Թուրքիայի փոխվարչապետ Թուղրուլ Թյուրքեշն անցանկալի անձ է հայտարարվել Նիդեռլանդների կողմից, երբ հայտնի է դարձել, որ վերջինս պատրաստվում է այցելել տեղի թուրքական համայնք՝ 2016 թ.-ի հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի տարելիցի  միջոցառմանը մասնակցելու նպատակով:

Նիդերլանդների ԱԳՆ-ի այսօրվա հաղորդագրությունում նշվել է, որ նշված որոշումը մարտի իրադարձությունների «բնական հետեւանքն է»4 Թյուրքեշի այցը կարող էր նոր լարվածություն ստեղծել և անցանկալի տրամադրություններ առաջացնել տեղի թուրք քաղաքացիների շրջանում:

Ի դեպ, Հոլանդիայում ընտրություններից ոչ շատ առաջ՝ այս տարվա մարտին, երկրի կառավարությունն արգելել էր թուրք նախարարների մուտքը Նիդեռլանդներ՝ թուրքական համայնքի շրջանակում սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ քարոզարշավի նպատակով։ Այդուամենայնիվ, Թուրքիայի ընտանիքի եւ սոցիալական քաղաքականության հարցերով նախարարը փորձել է մուտք գործել Նիդեռլանդներ եւ արտաքսվել։

Նիդեռլանդների իշխանությունները  շեշտել են, որ Թյուրքեշի այցը նպատակահարմար չէ երկու երկրների միջև ստեղծված ոչ այնքան բարիդրացիական հարաբերությունների ֆոնին:

Գլխավոր թեմաներ